author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1229 entries.

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՖԻԼՄ ՊԱՏՐԱՍՏՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

Ժամանակացույց՝ Նոյեմբեր, 2021

Աշխատանք՝ Ֆիլմի նկարահանում

Վայրը՝ Գյումրի, Հայաստան

Սկիզբը՝ Նոյեմբեր 3, 2021   

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն տեխնիկական առաջադրանքը սահմանում է 1 ֆիլմի նկարահանման պահանջները: Աշխատանքը իրականացվելու է ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ բարեգործական հիմնադրամի համար:

Նկարահանվելու է 1 ֆիլմ և 3 սոցիալական հոլովակ, որոնք նպատակ ունեն պատմել «ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամի երկամյա գործունեության մասին:

  • ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամը հիմնվել է 2020 թ. -ի օգոստոս ամսին «Հայկական Կարիտաս» ԲՀ-ի և «Կարիտաս Ավստրիայի» կողմից:

Նորարարություն հանուն առողջության

Ծրագրի տևողությունը` 01 հուլիս 2021 – 28 փետրվարի 2022

Գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիք/Գավառ, Շիրակ/Գյումրի

Հատուկ նպատակներ`

  • Բարելավել բնակչության խոցելի խմբերի առողջությունը՝ ինտեգրված խնամքի ծառայությունների մատուցման միջոցով
  • Բարձրացնել անձնակազմի / կամավորների/ տեղական շահագրգիռ կողմերի հմտություններն ու գիտելիքները՝ նպաստելով առողջապահական համակարգի հզորացմանը

Շահառուներ`

  • 60 խոցելի և սոցիալապես մեկուսացված տարեց կին և տղամարդ
  • 20 Հայկական Կարիտասի աշխատակից
  • 20 կամավոր
  • 5 ցանցային գործընկեր
  • 22 բժշկական քոլեջի ուսանող

Նպատակը`

Նպաստել կարիքավոր խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը

Դոնորներ`

  • Կարիտաս Ավստրիա
  • Ավստրիայի Հանրապետության Սոցիալական հարցերի,

Վարդաքարի ջրամբարի տարածքում մաքրման աշխատանքներ են տարվել

Շիրակի մարզի ջրային տարածքներն աղտոտված են: Խոսքը մասնավորապես ջրամբարների մասին է: Գյուղերում կենցաղային աղբը թափվում է սելավատարների մեջ և ջրի հետ հասնում է մինչև ջրամբարներ: Աղտոտված ջրով ոռոգվում են հարակից գյուղերի ցանքերը: Վարդաքարի ջրամբարի տարածքը մաքրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Հայկական Կարիտասի աշխատակազմը, կամավորները և հարակից գյուղերի բնակիչները։ Ջրամբարի տարածքից հեռացրել են մեծ ծավալի կենցաղային աղբ և պլաստիկե թափոններ:

Վարդաքարի ջրամբարը ոռոգման ջրով է ապահովում Արթիկի տարածաշրջանի 7՝ Նոր Կյանք, Վարդաքար, Հոռոմ, Հովտաշեն, Լուսակերտ, Սարատակ և Հայրենյաց գյուղերին: Սելավաջրերը բարձրադիր գյուղերից սելավատարներով հասնում են ջրամբար: Սելավատարները շատ գյուղերում նաև աղբատարի դեր են կատարում, իսկ կուտակված աղբը ջրի հետ հասնում է մինչև ջրամբար:

Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս

Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:

Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը:

Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ «Մեծանալ առողջ» ծրագրի համակարգողի թափուր աշխատատեղի համար:

Վայրը՝ Գյումրի, Շիրակի մարզ

Զբաղվածություն՝ 70%

Պայմանագրի տեսակը՝ ծառայությունների մատուցման պայմանագիր՝ երեք ամիս փորձաշրջանով

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության,