author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1229 entries.

Աշխատանքի հնարավորություն

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Տաշիր քաղաքի  «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողի:

Աշխատանքի նպատակը՝  կազմակերպել և իրականացնել սոցիալական աշխատանք շահառու երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ օգտագործելով կազմակերպության,  համայնքների և գործընկերների ռեսուրսները։

Վայրը՝ ք. Տաշիր «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն երեխաների համար

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 8, 2022թ․

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության,

Շնորհակալագիր Հայկական Կարիտասի հիմնադիր, խորհրդատու եւ խորհրդի անդամ Զվարթ Նաջարյանին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ նախաձեռնող հիմնադիր, խորհրդատու եւ խորհրդի անդամ Զվարթ Նաջարյանին: Հյուրերի կազմում եղել են նաև Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ տնօրեն Գագիկ Տարասյանը, ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը, հանրային կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը:

Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա կարևորել «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի գործունեությունը և տարաբնույթ սոցիալական ծրագրերի իրականացումը Գյումրիում, որոնք միտված են եղել հարյուրավոր անհատների/ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման, խնամքի և հոգածության:

Զվարթ Նաջարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել իր գործենության, Հայաստանում և, մասնավորապես, Գյումրիում իրականացված ծրագրերի մասին: Զվարթ Նաջարյանը նաև կարևորել է համայնքապետարան-«Հայկական Կարիտաս» համագործակցությունը՝ բազմաթիվ ծրագրերի շրջանակներում:

«ԿԱՌՈւՑԵՆՔ ՏՆԵՐ, ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ» մարդասիրական աջակցության ծրագիր

Ծրագրի տևողությունը` 18/11/2021 – 31/12/2022

Ծրագրի իրականացման տարածք`Հայաստան- Արարատի, Կոտայքի, Սյունիքի մարզեր.

Ուղղակի շահառուներ` Ներքին տեղահանվածներ/ հյուրընկալող ընտանիքներ – 30 ընտանիք

Շահառուների թիվը`30 ընտանիք/180 անձ

Ծրագրի նպատակը` Վերականգնել  պատերազմից տուժած ընտանիքների տնային տնտեսությունների սոցիալական և տնտեսական վիճակը

Գործընկերներ` Klaster Innowacji Społecznych, Լեհաստանի ԱԳՆ,  Polish Aid

Ծրագրի բյուջե` 180 000 եվրո

Ծրագրի ղեկավար` Դավիթ Մոսոյան

 

Արձագանք հակամարտությունից տուժած ընտանիքներին Սյունիքում

Ծրագրի տևողությունը` 01/04/2022 – 01/07/2023

Ծրագրի իրականացման տարածք` Հայաստան- Սյունիք/ Գորիս/. Հիմնականում սահմանամերձ Տեղ, Կոռնիձոր, Արավուս, Խնածախ, Վաղատուր, Խոզնավար.

Ուղղակի շահառուներ` Ներքին տեղահանվածներ/ հյուրընկալող ընտանիքներ – 150

Շահառուների թիվը` 50 ընտանիք

Ծրագրի նպատակը` Վերականգնվել է պատերազմից տուժած տնային տնտեսությունների սոցիալական և տնտեսական վիճակը

Գործընկերներ` Կարիտաս Գերմանիա,Օգնություն կարիքավոր եկեղեցուն

Ծրագրի բյուջե` եվրո 178000.00

Ծրագրի ղեկավար` Բենիկ Ղահրամանյան

 

 

Ջերմատան կառուցման

 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Ժամանակացույց՝ Հուլիս-Oգոստոս, 2022

Աշխատանք՝ Ջերմատան կառուցում

Վայրը՝ Էմիլի Արեգակ կենտրոն, Գյումրի, Պ. Սևակ 23

Սկիզբը՝ Հուլիս 11, 2022   

 

Ներածություն

Սույն տեխնիկական առաջադրանքը սահմանում է ցինկապատ մետաղական ամուր հիմնակմախքով թունելային տիպի ջերմատան կառուցման պահանջները: Աշխատանքը իրականացվելու է §ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ¦ բարեգործական հիմնադրամի համար: Ջերմատունը կառուցվելու է Գյումրի քաղաքում, §Էմիլի Արեգակ¦ կենտրոնի տարածքում` Պ. Սևակ 23 հասցեում։

 

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամի մասին

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամը հիմնվել է 2020 թ.