author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1317 entries.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ / Հաշվետվության ներկայացման պատասխանատու

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Եվրամիության վերաինտեգրման ծրագրի» հաշվետվության ներկայացման պատասխանատուի պաշտոնի համար

 

Վայրը՝ ք. Երևան
Տևողությունը՝
2 ամիս /հնարավոր երկարացմամբ 1 տարի/

Զբաղվածությունը՝ Շաբաթական 30 ժամ (75% ներգրավվածություն)

Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր

Դիմելու վերջնաժամկետը՝ 05.02.2026 /ներառյալ/

Աշխատանքի սկիզբը՝ 10.02.2026-31.03.2026

 

Ներածություն

 

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ,

ԲԱՑ ՀՐԱՎԵՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ

ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

19 հունվարի, 2026թ

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայկական Կարիտասը բարեսիրական հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից, և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն և խնամք, համայնքային զարգացում և աղետների ռիսկի կառավարում, միգրացիա, ինտեգրում և  արագ արձագանքում:

2024թ․ նոյեմբերից Հայկական Կարիտասն իրականացնում է «Three4ResilientArmenia: Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանված և հյուրընկալող համայնքների համար» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների սոցիալական ներառումն ու տնտեսական ինտեգրումը։

Ծրագրի բնակարանային աջակցության բաղադրիչի շրջանակում իրականացվելու են փոքրածավալ վերանորոգումներ՝ ընտրված շահառուների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։

Փոքրածավալ վերանորոգումների բաղադրիչն իրականացնելու նպատակով հայտարարվում է բաց մրցույթ՝ ծրագրի շրջանակներում շինարարական նյութերի գնման համար։

 

Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային  պայմաններում խնամքի ծառայություններ (Արտաշատ)

Ծրագրի տեւողությունը  01.01.2026 – 31.12.2026

Շահառուների թիվը 60

Վայրը ք. Արտաշատ

 

Նպատակը     Նպաստել հասարակության մեջ դրական սոցիալական փոփոխություններին` տնային պայմաներում տրամադրելով կայուն խնամքի ծառայություններ խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։

 

Նկարագրությունը   

  • Բարելավել Արտաշատում ապրող 60 տարեցի և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ տնային խնամքի ծառայություններ մատուցելու և հասարակության մեջ ներառման գործողությունների միջոցով:
  • Աջակցել շահառուներին ստանալու որակյալ առողջապահական ծառայություններ՝ ուղղորդումների,

Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրում սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում (Գյումրի)

Ծրագրի տեւողությունը  01.01.2026 – 31.12.2026

Շահառուների թիվը 50

Վայրը ք. Գյումրի

 

Նպատակը  Նպաստել Գյումրիում տարեցների և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը։

Նկարագրությունը   

  • Ապահովել 50 տարեցի և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց առողջ և արժանապատիվ կյանքը՝ տրամադրելով որակյալ համապարփակ խնամքի ծառայություններ։
  • Աջակցել շահառուների համայնքային ինտեգրմանը՝ նրանց ներգրավելով տարբեր մշակութային և սոցիալականացման գործընթացներում։

 

Գործընկերները      

Կաթոլիկ մերձավոր Արևելքի Բարեկեցության ասոցիացիա

Կարիտաս Իսպանիա

ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարություն

 

Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը / 3-րդ փուլ

Ծրագրի տևողությունը՝ 1 հունվար, 2026 – 31 դեկտեմբեր, 2028

Ծրագրի իրականացման վայրը`

Շիրակի մարզ` ք. Գյումրի, Մարալիկ, Արթիկ և Աշոցք,

Արարատի մարզ՝ ք․ Արտաշատ,

Լուռու մարզ՝ ք․ Վանաձոր

Գեղարքունիքի մարզ՝ ք․ Գավառ

 

Ծրագրի թիրախ`

 

Անմիջական թիրախ խմբեր

  • հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներ և երիտասարդներ,
  • հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ծնողներ,
  • մասնագետներ (ուսուցիչներ և մանկավարժներ, ուսուցչի օգնականներ, հաստատությունների ղեկավարներ),
  • համագաղափարակիներ/սոցիալական կարծիքի առաջնորդներ (ուսանողներ,