Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցներին սահմանված կարգով կառաջարկվի կնքել․ Նոթատետրերի տպագրման ծառայության մատուցման պայմանագիր։ Պատվերը կատարվելու է 2 մասով 1 տարվա ընթացքում։ Վճարումը կատարվելու է ծառայության մատուցումից հետո 5 աշխատանքային օրում՝ ըստ մատուցված ծառայության ակտի։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։
Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։








