Հանրային առողջապահություն
Ուղղությունը կոչված է պաշտպանելու և բարելավելու խոցելի խմբերի առողջությունը տարբեր կրթական, հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խրախուսման ծրագրերի միջոցով:
- Առողջության առաջնային պահպանման կենտրոն
- Առողջ մտածելակերպ` առողջ ընտանիք
- ՁԻԱՀ/ՄԻԱՎ կանխարգելում և աջակցություն
Նպատակ՝ Հայաստանում հաստատել ու բարեփոխել միգրացիոն քաղաքականությունն ու փորձը:
Միգրացիա ու վերաինտեգրում ռազմավարական ուղղության ընդհանուր նպատակն է հետևողական աշխատանքով նպաստել մի կողմից՝ միգրանտների իրազեկվածության բարձրացմանը, շահերի ու իրավունքների պաշտպանությանը, մյուս կողմից՝ անհատ միգրանտներին ինտեգրման կայուն աջակցություն տրամադրելուն: Մի դեպքում ազգային մակարդակում միգրացիային առնչվող քաղաքականությունը կա՛մ բացակայում է, կա՛մ լիարժեք չէ, մեկ այլ պարագայում միգրանտները պետք է պատշաճորեն տեղեկացված լինեն անվտանգ միգրացիայի հնարավորությունների մասին կամ բավականաչափ հմտություններ ու գիտելիք ունենան՝ հայրենիքում հաստատվելու համար: Այս նպատակով առաջին հերթին պետք է անցկացվեն միգրանտների շահերի պաշտպանության թիրախավորված գործողություններ: Երկրորդ՝ միգրանտների համար պետք է անցկացվեն իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավներ: Երրորդ՝ անհրաժեշտ է կիրառել վերադարձողների անհատական վերաինտեգրման պլանների պրակտիկան:
Առողջության առաջնային պահպանման կենտրոն
Ծրագրի տեւողությունը` 01.01.2020 – 31.12.2022թթ.
Շահառուների թիվը` 3.500 – 4000
Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ
Նպատակը`
Ծրագրի նպատակն է տրամադրել բարեխիղճ առաջնային ամբուլատոր բուժօգություն` Գյումրի քաղաքի և հարակից շրջանների կարիքավոր շահառուներին:
Խնդիրները`
- Տրամադրել ուղղակի առաջնային օգնություն, սահմանափակ լաբորատոր հետազոտություններ և, առկայության դեպքում, անհրաժեշտ դեղորայք` ԱԱՊԿ-ում գրանցված հիվանդներին, որոնց թիվը կազմում է 3.500-4.000 մարդ` 2.500 ընտանիքներից:
- ընդլայնել ԱԱՊԿ-ի գործունեությունը` ներկայացնելով տնային պարբերական այցերի համակարգը` ոչ միայն միայնակ ծերերին,
![]() |
Արհ. Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը՝ Հայասատանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդը, նախագահում է «Հայկական Կարիտաս»-ը 2011 թվականից: Բարձրագույն կրթությունը Տեր Ռաֆայել արք. Մինասյանը ստացել է Զմմառի Պատրիարքական Միաբանության ընծայարանում: Այնուհետեւ 1966թ. ուսումը շարունակել է նախ Հռոմի քահանայապետական Լեւոնյան հայ վարժարանում եւ սովորել քահանայապետական Գրիգորյան համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության եւ աստվածաբանության վկայականներ, ապա Հռոմի Սալեզյան համալսարանում՝ մասնագիտանալով գործնական հոգեբանության մեջ: 1973թ. – ի հունիսի 24-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Մինչեւ 1980 թ.-ը ստանձնել է Բեյրութի Սուրբ Գիրգոր Լուսավորիչ – Սուրբ Եղիա Աթոռանիստ Եկեղեցու հովվությունը: |