author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1317 entries.

«Եկեք ապրենք միասին» խորագրով պաստառի մրցույթ

Հաշմանդամություն ունեցող անձանց սահմանափակ կարողությունները, որպես սոցիալական անհավասարության արդյունք ներկայացնելու նպատակով «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ը հայտարարում է «Եկեք ապրենք միասին» խորագրով պաստառի մրցույթ:

Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետն է 2013 թվականի ապրիլի 15-ը:

Մանրամասների համար խնդրում ենք ներբեռնել կցված փաստաթուղթը:button

Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար

Հավասար հնարավորություններ տաղանդավոր կամավորներին

Ծրագրի տևողությունը` 01.08.2012- 01.08.2017թ.թ.

թ.թ.

Շահառուների թիվը` 30 կամավոր

Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ

Ծրագրի նպատակը`

Ստեղծել զարգացման բարենպաստ պայմաններ Հայաստանում երիտասարդների համար եւ բարձրացնել նրանց սոցիալական պատասխանատվությունը` ներգրավելով «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնի գործունեության մեջ:

Ծրագրի խնդիրներն են.

  • Աջակցել երիտասարդների կրթություն ստանալու գործընթացին` դրանով նպաստելով նրանց անձնային եւ կարիերայի զարգացմանը:

ԱՐԵՎԸ ԺՊՏՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ…


DSC0797711Հայկական Կարիտասի նախաձեռնությամբ հաշմանդամության միջազգային օրը տեղի ունեցավ հաշմանդամության ոլորտում աշխատող պետական և հասարակական կառույցների համատեղ “Արևը ժպտում է բոլորին„ համաքաղաքային միջոցառումը Գյումրու քաղաքապետարանում: Միջոցառման նպատակն էր հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակությանը և նրանց կարողությունների մասին հասարակության իրազեկման բարձրացումը:

acՀայկական Կարիտասի նախաձեռնությամբ հաշմանդամության միջազգային օրը տեղի ունեցավ հաշմանդամության ոլորտում աշխատող պետական և հասարակական կառույցների համատեղ “Արևը ժպտում է բոլորին„ համաքաղաքային միջոցառումը Գյումրու քաղաքապետարանում: Միջոցառման նպատակն էր հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակությանը և նրանց կարողությունների մասին հասարակության իրազեկման բարձրացումը:

Բազմաթիվ այլ ծրագրերի հետ մեկտեղ,

“Եկեք ապրենք միասին” խորագրով տեսանյութերի/հոդվածների մրցույթ

Հաշմանդամ անձանց և նրանց ընտանջքներին իրենց իրավունքների մասին տեղեկացնելու և պաշտպանության խնդրին հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով “Հայկական Կարիտաս” ԲՀԿ-ը հայտարարում է “Եկեք ապրենք միասին” խորագրով տեսանյութերի/հոդվածների մրցույթ:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2013 թվականի փետրվարի 1-ը:

Մանրամասների համար խնդրում ենք ներբեռնել կցված փաստաթուղթը:button

նոր տարի

Raphael

2013 թուականը հռչակուել է ՀԱՒԱՏՔԻ տարի:
Եւ այս Նոր Տարին եկէ՛ք դիմաւորենք, որպէս Աստծուց տրուած անզուգական պարգեւ եւ փառաբանենք այն մեզ տուողին՝ Արարչին, Փրկչին ու կենդանութիւն պարգեւողին։
Մեզ տրուած կեանքը մի նուէր է, որի ընթացքում պէտք է գովերգենք եւ փառաբանենք նրան, ով աշխարհ եկաւ մեզ դէպի երկինք բարձրացնելու։
Այս նոր տարուայ սեմին մաղթենք տեսնել իրար խորապէս եւ գործնականօրէն Աստուծոյ զաւակ դարձած՝ ունենալով Յիսուսին ուղեցոյց մեր առօրեայում եւ լինելով յանձնառու բարուն, գեղեցիկին եւ օգտակարին։ Լցնե՛նք նոր տարուայ ճերմակ էջերը աստուածահաճոյ կեանքով եւ գործերով, հաւատքով, սիրով, յոյսով, նուիրումով, զիջումով ու անձնուրացութեամբ:
Այս կեանքը կարճ է,