author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1154 entries.

Չկայացած երկխոսություն Կրթության նախարարության հետ

Նոյեմբերի 8-ին “Հայկական Կարիտաս” բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրել էր մամլո-ասուլիս ժուռնալիստների Ասպարեզ ակումբում ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հետ անհամաձայնությունների և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղված նամակի առնչությամբ:

Նոյեմբերի 8-ին “Հայկական Կարիտաս” բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրել էր մամլո-ասուլիս ժուռնալիստների Ասպարեզ ակումբում ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հետ անհամաձայնությունների և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղված նամակի առնչությամբ:

1Խնդիրը առաջացել էր 5 ամիս առաջ, երբ ԿԳ նախարարությունը լուծարեց “Գերմանական Բարեկամություն” ծրագրի շրջանակներում, Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի հովանավորությամբ վերանորոգված Գյուղատնտեսական Ակադեմիայի Ախուրյանի Հենակետային Վարժարանը:

Առողջ մտածելակերպ առողջ ընտանիք

Առողջ մտածելակերպ` առողջ ընտանիք

Վայրը` Գյումրի,Շիրակի մարզ

Ծրագրի տեւողությունը` 2010 – 01.09.2012թ.թ.

Նկարագրություն`

“Առողջ մտածելակերպ`առողջ ըտանիք” ծրագիրը շատ յուրօրինակ է իր տեսակի մեջ, և կարևորում է առողջ ընտանիքների կազմավորման և առողջ սերնդի դաստիարակման հարցերը,ընտանիքի արժևորումը և “երկուսի միասնությամբ երրորդի ստեղծումը”:

Վերջնանպատակն է Սուրբ Պսակի խորհրուրդի կարեւորումը, այն ամենօրյա “աշխատանքը”, որ պետք է տարվի զույգերի կողմից ընտանիքը պահպանելու նպատակով, Հայկական “մեծ” ընտանիքներում (ուրոր նորապսակ զույգը ապրում է մեծամասամբ ամուսնու ծնողների հետ միասին) պատասխանատվությունների հստակեցումը եւ հոգեբանորեն առողջ սերնդի դաստիարակությունը:

Գործընկերները` Ռենովաբիս

Ծրագրի ղեկավար`Արտաշես Մարգարյան

Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոններ

Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոններ

Ծրագրի տեւողությունը` 01.07.2018 – 31.01.2021թ.թ.

Շահառուների թիվը` 110

Վայրը`Գյումրի(Շիրակի մարզ)  եւ Տաշիր(Լոռու մարզ)

Նպատակը`

Հասարակության մեջ առաջ բերել դրական սոցիալական փոփոխություններ՝ Գյումրիում և Տաշիրում ապրող անապահով տարեցներին տրամադրելով հոգածությանն օժանդակող ծառայություններ:

Նկարագրություն`

Ծրագրում ընդգրկված են 110 շահառուներ, ովքեր հիմնականում միայնակ են ապրում, ունեն ծերաբանական խնդիրներ, սոցիալականացման և շփման կարիք: Թիրախային համանյքներն են՝ Գյումրին (50 տարեցներ) և Տաշիրը (60 տարեցներ):

Ծրագիրը տարեցներին տրամադրում է սոցիալական և առողջապահական ծառայություններ,