Վարդանյան Սուսաննա՝ տարեց անժառանգ կին, ով բազում դժվարությունների է հանդիպել իր ապրած 67 տարիների ընթացքում:
Դպրոց հաճախել է մինչև 8-րդ դասարան, քանի որ ստիպված է եղել աշխատել¸ դեռեւս չհասցնելով վայելել վաղ դեռահասության տարիքի քաղցր տարիները: Կորցրել է հորը, եւ մորը, ամուսնացել է, երջանկություն գտնելու փափագով, սակայն¸ չգիտեր ճակատագրի հերթական հարվածը: Հիվանդ ամուսինը մահացել է՝ կնոջն ու որդուն թողնելով միայնակ, սակայն¸ վաղ տարիքում մահացել է եւ որդին։
Աշխատել է Գյումրու Տեքստիլ ֆաբրիկայի «Մանարան» ցեխում, որպես բանվորուհի¸ սակայն¸ ավերիչ երկրաշարժից հետո ցեխը տեղափոխվել է Մարալիկ քաղաքի Տեքստիլ ֆաբրիկա: Վեց տարի գործելուց հետո փակվել, իսկ աշխատակիցները մնացել են առանց աշխատանքի:
