1. Ներածություն
«Հայկական Կարիտաս» Բարեսիրական Հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասը իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10 – 18 տարեկան երեխաների և երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի և կրթական դասընթացներ, ինչպես նաև կյանքի հմտություններ և նյութական աջակցություն: 2019թ. սկսած Գյումրու Փոքրիկ Իշխան կենտրոնը դառնալու է ներառական, ինչը թույլ կտա նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաներին օգտվել կենտրոնի ծառայություններից:
2. Աշխատանքային պարտականություններ
«Փոքրիկ Իշխան» կենտրոնում սոցիալական աշխատողը պատասխանատու է համապատասխան օրենսդրության սահմաններում կենտրոնի երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին/խնամակալներին սոցիալական ծառայությունների տրամադրման համար` ընտանիքների գոյությունն ու բարեկեցությունը պահպանելու և բարելավելու համար:
Նա օգնում է շահառուներին իրենց խնդիրների հետ առերեսման և դրանց լուծման հարցում, որոնք կարող են վերաբերել ընտանեկան, կենցաղային հակասությունների, երեխայի կամ ծնողների հանդեպ բռնությունների, հարաբերությունների, գործազրկության, առողջապահական, իրավաբանական կամ հաշմանդամության հարցերին, կամ այլ սոցիալական խնդիրներին:
Աշխատանքային պարտականությունները և պահանջվող որակավորումների փաթեթը ներբեռնել այստեղ՝