Ռաֆայել Սրբազան Մինասյանը եւ Մերձավոր Արեւելքի Կաթողիկե բարեգործական ասոցիացիայի Ծրագրերի ղեկավար Թոմաս Վարգեսը եւ Հանրային կապերի պատասպանատու Մայքլ Լա Ցիվիտան այցելեցին Արտաշատ` ծանոթանալու այստեղ գործող ծրագրերի հետ: Սկզբում նրանք այցելեցին «Տարեցների տնային խնամք» գրասենյակ եւ հանդիպեցին անձնակազմի հետ եւ քննարկեցին աշխատանքային հարցերը: Ավելի լավ պատկերացում կազմելու համար նրանք նաեւ այցելեցին շահառուներին, ծանոթացան նրանց խնդիրների եւ այն աշխատանքի հետ, որ կատարվում է «Տարեցների տնային խնամք» ծրագրի անձնակազմի կողմից:
Այնուհետեւ նրանք այցելեցին «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն: Երեխաները նրանց դիմավորեցին ծափողջույններով եւ ավանդական աղուհացով: Իսկ անձնակազմը հյուրերին ներկայացրեց երեխաների հետ կատարվող աշխատանքը, ինչպես նաեւ ցուցադրվեցին երեխաների ձեռքի աշխատանքները, առօրյա կյանքը, խմբակների աշխատանքը: Վերջում, որպես հիշատակ երեխաներն ու անձնակազմը նկարվեցին հյուրերի հետ: Հրաժեշտից առաջ, երեխաները պարեցին Արա Գեւորգյանի «Արտաշատ» երաժշտության տակ: Հյուրերը շատ գոհ հեռացան: