ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ժամանակացույց՝ հուլիս-օգոստոս, 2018
Աշխատանք՝ Ֆիլմի և սոցիալական գովազդների նկարահանում
Վայրը՝ Շիրակի մարզ, Հայաստան
Սկիզբը՝ հուլիս, 2018

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն տեխնիկական առաջադրանքները սահմանում են 1 ֆիլմի և 3 սոցիալական գովազդների նկարահանման պահանջները: Աշխատանքը իրականացվելու է Եվրոպական միության, Ավստրայի զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրայի կողմից ֆինանսավորվող «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում:

Վերոնշյալ ծրագիրը իրականացվում է Հայկական Կարիտասի և «Դպրոցական ծնողխորհուրդների ազգային ասոցիացիա» հկ-ի կողմից: Ծրագրի նպատակն այն է, որ կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաները օգտվեն կրթության իրենց իրավունքից, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կոնվենցիայում:

Ծրագրի շրջանակներում նկարահանվելու է 1 ֆիլմ և 3 սոցիալական գովազդներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել իրազեկվածությունը ներառական կրթության վերաբերյալ և խթանել դրան իրականացումը:

Աշխատանքային պարտականությունները և պահանջվող որակավորումների փաթեթը ներբեռնել այստեղ՝ button