Project Details
Date :
2014-07-21 11:56:41
Volunteer Name :
Երանի ես էլ
Project Description
Ֆիլմը պատմում է այն հիմնական խնդիրների մասին, որոնց հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են իրենց առօրյայում: Ֆիլմը գովազդող հիմնական թեման հավասար իրավունքների (կրթություն, արժանապատիվ հասարակական կյանք, ենթակառուցվածքների հասանելիություն, սոցիալական պաշտպանություն) մասին կոնվենցիայից հատվածներն են: Ֆիլմը ցույց է տալիս այն ծանր իրականությունը, որում ապրում են հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքները: Ֆիլմում ներառական կրթության վերաբերյալ մի քանի խնդիր է բարձրացվում ծնողների կողմից. շատ ցածր թոշակ, թեքահարթակների պակաս, տեղափոխության դժվարություն, հարմարեցված տրանսպորտի պակաս և այլն: Երեխաները նաև արտահայտում են իրենց ցանկություններն ու երազանքները, որ կարող էին իրենց երջանկացնել: Ֆիլմի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը և զգայունությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ:
|