Կարողությունը հնարավորությունների առկայությունն է

Project Details

Date : 2014-07-31 12:01:14
Volunteer Name : Կարողությունը հնարավորությունների առկայությունն է

Project Description

Տեսահոլովակը նկարահանվել է «Տեղեկատվական և աջակցության կենտրոն հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում: Տեսահոլովակի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը և նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը: Տեսահոլովակի գլխավոր իմաստն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար հնարավորությունների հասանելի լինելը նպաստում է նրանց ներգրավվածությանը առօրյա կյանքում: Այլ կերպ ասած` հնարավորությունների պակասը կարող է նույնիսկ հաշմանդամություն չունեցող անձին դարձնել «հաշմանդամ»:
Այսպիսով, կարողությունը հնարավորությունների առկայությունն է: