41_22000եվրոյի համարժեք սնունդ և 50ընտանիքների համար նախատեսված հագուստ հավաքագրվեց Եվրոպական Կարիտասների կողմից ձեռնարկված «Զրո աղքատություն» քարոզարշավի շրջանակներում Հայկական Կարիտասի երիտասարդական խորդհրդի ջանքերով կազմակերպված ակցիաների արդյունքում:

41_12000եվրոյի համարժեք սնունդ և 50ընտանիքների համար նախատեսված հագուստ հավաքագրվեց Եվրոպական Կարիտասների կողմից ձեռնարկված “Զրո աղքատություն” քարոզարշավի շրջանակներում Հայկական Կարիտասի երիտասարդական խորդհրդի ջանքերով կազմակերպված ակցիաների արդյունքում: Նաև վերջիններիս անշահախնդիր աշխատանքի շնորհիվ 1002 հայեր ստորագրեցին աղքատության դեմ ուղղված խնդրագիրը:

“Մոմավառություն հանուն համերաշխության” ակցիան 2010թ. Մայիսի 21-ին ազդարարեց “Զրո աղքատություն” քարոզարշավի մեկնարկը Հայաստանում:Կազմակերպված միաժամանակյա մոմավռությունը Երևան, Գյումրի,Վանաձոր և Գավառ քաղաքներում` կոչ էր անում բոլորին համատեղ ջանքերով պայքարել ծայրահեղ վիճակում գտնվողներին աջակցելու համար, սեփական անտարբերությամբ չդատապարտել վերջիններիս հավերժ կրելու կրթությունից,առողջապահությունից, բարեկեցիկ կյանքից, աշխատանքից և պարզ մարդկային այլ կարիքներից զրկված լինելու տառապանքը:

41_2Հաջորդ ակցիան Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնում տեղի ունեցած “Ոտաբոբիկը կամրջի վրա” ֆիլմի բարեգործական ցուցադրությունն էր: Այն մեկ անգամ ևս հիշեցնում էր, որ կարիքի մեջ հայտնված մարդը, անկախ սոցիալական կարգավիճակից, սիրելու և սիրված լինելու, խնամք ու կարեկից վերաբերմունք ստանալու իրավունք ունի: Ցուցադրության արդյունքում հավաքագրվեց մոտ 150.000 դրամի համարժեք սնունդ և 10.000 դրամ գումար:

Ակցիայի նկարտելի հաջողությունը հանգեցրեց նրան, որ այն շարունակություն ունենա: Ֆլիմի ցուցադրությունը կազմակերպվեց նաև Վանաձոր,Գավառ, և Տաշիր քաղաքներում:

4 քաղաքներում կազմակերպված ակցիաների արդյունքում հավաքագրվեց մոտ 1000 եվրոյի համարժեք սնունդ:

“Զրո աղքատություն” քարոզարշավի շրջանակներում կազմակերպվեց “Տնային խնամք ծերերին” ծրագրի ֆոտոցուցահանդեսը:

Երիտասարդական խորհրդի ջանքերով տեղի ունեցավ նաև բարեգործական դիմակահանդես, որի ժամանակ ևս հավաքագրվեց չոր սնունդ:
Նմանատիպ ակցիաների ժամանակ հաճախ էին մարդիկ հարցնում, թե ինչ իմաստ ունի քարոզարշավը, երբ բոլորն էլ գիտեն աղքատության գոյության մասին:

Ի պատասխան վերջիններիս կարող ենք վստահ ասել, որ հենց այդ քարոզարշավների արդյունքում է, որ “Ինեկոբանկ” ՓԲԸ-ն 20 անապահով ընտանիքների համար տրամադրեց սննդի փաթեթներ: Անմասն չմնալով` բանկի Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմն ի դեմս մասնաճյուղի ղեկավար Էդուարդ Հակոբյանի, ինչպես նաև Գյումրիի թիվ 3-րդ դպրոցն ի դեմս տնօրեն Անահիտ Խաչատրյանի, կարիքավոր ընտանիքների համար տրամադրեցին հագուստ:

Միայն խոսքերն ավելորդ են դառնում, եթե չես ջանում դրանց իրավացիությունը գործով ապացուցել: Հայկական Կարիտասն իր երիտասարդական խորհրդի անդամների ջանքերով կարողացավ շատ ու շատ մարդկանց մեջ բորբոքել անապահով մարդուն աջակցելու ցանկությունը և դեռ շարունակելու է բազմաթիվ ակցիաների միջոցով հասնելու աղքատության նվազեցմանը: