«Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում»
Ծրագրի տեւողությունը` 01.10.2017 – 30.09.2018թ.թ.
Շահառուների թիվը` Սարապատ համայնքի 300 բնակիչ
Վայրը` ՀՀ Շիրակի մարզ, Սարապատ համայնք
Նպատակ` Սարապատ խոշորացված համայնքի բնակավայրերի ակտիվացում՝ համայնքային զարգացման գործընթացներում արդյունավետ և հավասարաչափ մասնակցության խթանման միջոցով
Նկարագրություն`
- Սարապատ համայնքի բնակչության շրջանում իրազեկության բարձրացում և մասնակցության խթանում.
- Սարապատի ակտիվ բնակչության բացահայտում, ակտիվ խմբերի ձևավորում.
- Կարողությունների զարգացման դասընթանցերի կազմակերպում.
- Սարապատ համայնքի 15 բնակավայրերի իրավիճակային գնահատում ու զարգացման հնարավորությունների փորձագիտական ուսումնասիրություն, վերլուծված արդյունքների հանրային ներկայացում.
- Գյուղերի ակտիվ խմբերի համար քոուչինգի, անհատական խորհրդատվության կազմակերպում միավորյալ ՔՀԿ-ի ձևավորման նպատակով.
- Համայնքային զարգացման հաջողված փորձի ուսումնասիրություն ուսուցողական այցերի կազմակերպման միջոցով.
- ՔՀԿ կանոնադրության մասնակցային մշակում որպես 15 բնակավայրերի շահերի պաշտպանության գործիք.
- Միավորյալ ներկայացուցչական ՔՀԿ-ի գրանցում:
- Գրանցված ՔՀԿ-ի տարածքի տրամադրում և վերանորոգում:
- ՔՀԿ-ն որպես գյուղական վայրերում համայնքային զարգացման ծրագրերի պատասխանատու:
- Մշակել և հրատարակել խոշորացված համայնքում քաղաքացիական ակտիվության բարձրացման մեթոդական ձեռնարկ:
- Կազմակերպել տեղական և մարզային մակարդակով համաժողովներ:
Խնդիրներ`
- 1. Հզորացնել Սարապատ համայնքի 15 բնակավայրերի ակտիվ բնակչության կարողությունները իրազեկման, մոտիվացման և բնակավայրերի զարգացման հնարավորությունների հանրայնացման միջոցով:
- 2. Աջակցել Սարապատ համայնքի միավորյալ ներկայացուցչական ՔՀԿ-ի կայացմանը որպես համայնքային ակտիվության և նախաձեռնության հարթակ:
- 3. Ստեղծել խոշորացված համայնքների հետ աշխատելու ծրագրային ձևաչափ՝ այլ համայնքներում փորձը կիրառելու նպատակով:
Ֆինանսավորող գործընկերները` ԵՄ ֆինանսավորմամբ «Հզոր քաղաքացիական հասարակության կազմակերպություններ հանուն հզոր Հայաստանի» ծրագիր, իրականացվող Պոդլասկա Տարածաշրջանային Զարգացման հիմնադրամի կողմից, Կարիտաս Ֆրանսիա
Իրականացնող գործընկերները` «Կանայք հանուն զարգացման» ՀԿ/, «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն ՀԿ
Բյուջե` 67307 €
Ծրագրի ղեկավար` Զառա Աղանյան
Համակարգող` Սաթիկ Թոքմաջյան