Պաշտոն` Վանաձոր քաղաքում ՙՙԽնամքի փոքր տուն՚՚ Ծրագրի Ղեկավար
Տեւողությունը՝ 1 տարի, մինչեւ 3 տարի երկարաձգման հնարավորությամբ
Պայմանագրի տեսակը՝ քաղաքացիաիրավական
Հիմնական պարտականություններ՝ Ստանձնել նշված ծրագրի բոլոր գործողությունների ընթացիկ ղեկավարման պատասխանատվությունը, ներառյալ վերահսկման/գնահատման եւ զարգացման քաղաքականության մշակմանը վերաբերող գործողությունները` ըստ համաձայնեցված մեթոդաբանության: Կարդալ ավելին… >>
Պաշտոն` Վանաձոր քաղաքում ՙՙԽնամքի փոքր տուն՚՚ Ծրագրի Ղեկավար
Տեւողությունը՝ 1 տարի, մինչեւ 3 տարի երկարաձգման հնարավորությամբ
Պայմանագրի տեսակը՝ քաղաքացիաիրավական
Հիմնական պարտականություններ՝ Ստանձնել նշված ծրագրի բոլոր գործողությունների ընթացիկ ղեկավարման պատասխանատվությունը, ներառյալ վերահսկման/գնահատման եւ զարգացման քաղաքականության մշակմանը վերաբերող գործողությունները` ըստ համաձայնեցված մեթոդաբանության:
Հիմնական պարտականությունները.
- Ղեկավարել եւ համակարգել նշված ծրագրի ամենօրյա աշխատանքների կատարումը, երաշխավորելով վերջինիս համապատասխանությունը ՀՀ պետական օրենսդրությանը եւ ՀԿ ռազմավարությանը:
- Կառավարել ծրագրերի ֆինանսական հոսքերը; հաստատել եւ վերահսկել բյուջետային ծախսերը; կատարել բյուջեի ստուգումներ;
- Մշակել մանրամասն ծրագիրը՝ իրականացման ցուցիչներով եւ տարեկան գործողությունների պլանով եւ հետեւել դրաց իրականացմանը;
- Ներկայացնել ծրագրային հաշվետվություններ` ծրագրային պայմանագրում նշված պահանջների եւ ՀԿ ներքին կանոնակարգի համաձայն;
- Հետեւել կազմակերպության կողմից հաստատված փաստաթղթային ընթացակարգերին:
- Աջակցել կազմակերպության մոտակա և հեռահար նպատակների, խնդիրների, ռազմավարության և գործողությունների մշակման և իրականացման գործընթացներին:
Պահանջված որակավորումները՝
- – Սոցիալական աշխատողի որակավորում կամ համարժեքը;
- – ՀԿ ոլորտում ծրագրերի ղեկավարման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
- – Մարդկային,տեխնիկական եւ նյութական ռեսուրսների կառավարման հմտություններ եւ գիտելիքներ;
- – Հանրային կապերի եւ հաղորդակցման ոլորտների փորձառություն;
- – Լեզվի իմացություն. հայերեն, անգլերեն;
Դիմելու կարգը` թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը Անահիտ Գեւորգյանին a.gevorgyan@caritas.am եւ info@caritas.am հասցեներին` վերնագրի մեջ նշելով Խնամքի փոքր տուն՝ երեխաների շուրջօրյա խնամք Ծրագրի Ղեկավար: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 2017 թվականի դեկտեմբերի 15: