«Հայկական Կարիտաս»-ի Տաշիրի Հայ Կաթողիկէ «Փոքրիկ Իշխան» կենտրոնը աշխատանքի է հրավիրում կենտրոնի համակարգողի: Համապատասխան բարձրագույն կրթությունը, աշխատանքային փորձը, համակարգչի եւ անգլերեն լեզվի գերազանց իմացությունը պարտադիր են: Կարդալ ավելին… >>
«Հայկական Կարիտաս»-ի Տաշիրի Հայ Կաթողիկէ «Փոքրիկ Իշխան» կենտրոնը աշխատանքի է հրավիրում կենտրոնի համակարգողի: Համապատասխան բարձրագույն կրթությունը, աշխատանքային փորձը, համակարգչի եւ անգլերեն լեզվի գերազանց իմացությունը պարտադիր են:
Աշխատանքի նկարագրություն՝
- – Համակարգել Կենտրոնի գործունեությունը եւ «Հայկական Կարիտաս»-ի «Դժվարին իրավիճակներում ապրող երեխաների ու նրանց ընտանիքների զարգացում» Ծրագրի ղեկավարին ներկայացնել հաշվետվություններ:
- – Ապահովել Կենտրոնի աշխատողների միջեւ պարտականությունների ռացիոնալ բաշխումը:
- – Հետեւել գործողությունների պլանի հստակ իրականացմանը:
- – Կազմակերպել գործողությունների պլանի եւ կենտրոնի օրակարգի մշակումը:
- – Կատարել ֆինասական գործարքները եւ ներկայացնել փաստաթղթերը «Հայկական Կարիտաս»-ի ֆինանսական օգնականին:
- – Աջակցել անձնակազմի ներսում համապատասխան աշխատանքային եւ հոգեբանական մթնոլորտի ստեղծմանը:
- – Ապահովել իրեն տրված լիազորությունների սահմաններում կենտրոնի հետ կապված բոլոր հարցերի լուծումը:
- – Հանձնարարություններ եւ ցուցումներ տալ աշխատողներին Կենտրոնի հետ կապված հարցերի վերաբերյալ եւ կատարել հսկողություն:
- – Վերահսկել շահառուների մասին անհատական տեղեկատվական բազայի կազմումը:
- – Սոցիալական աշխատողների հետ կազմել եւ Ծրագրի ղեկավարին ներկայացնել շահառուներին տրվող ծառայությունների կազմակերպման շաբաթական պլան:
- – Կատարել ծրագրի ղեկավարի հրահանգով կամ կարգադրություններով իր վրա դրված այլ պարտականություններ կապված Կենտրոնի ընդհանուր գործունեության հետ:
- – Իրականացնել օրվա սննդի բաշխման գործընթացը:
- – Ընդունել, հաշվառել մատակարարների կողմից Կենտրոն բերված սննդաքանակը եւ բաց թողնել օրվա համար նախատեսված տեսականին խոհարարին:
- – Մշտապես հետեւել ներկրվող սննդամթերքի եւ շահառուներին մատուցվող սննդի որակին:
- – Կազմակերպել հանդիպումներ այլ կազմակերպությունների հետ եւ համակարգել տեղեկատվության տրամադրումը այն հեռուստաընկերությանը, որը պատրաստելու է հեռարձակման համար նախատեսված տեսանյութերը:
- – Ձեռք բերել տեղեկատվություն (հաջողված պատմություններ, մեկնաբանություններ եւ այլն) եւ այդ տեղեկատվությունը տպագրման համար հասանելի դարձնել:
Ռեզյումեներն ուղարկել h.sargsyan@caritas.am էլ. հասցեին: Դիմելու վերջնաժամկետն է 31.07.17թ. ժամը 17:00: