«Նվազեցնել անկանոն միգրացիան եւ մարդկանց շահագործումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ապրիլի 12-ին Գյումրու թ. 8 միջնակարգ դպրոցում անցկացվեց միգրացիա թեմայով քննարկում-դասընթաց, որին ներկա էին «Հայկական Կարիտաս»-ի մյուս գործընկեր ՀԿ-ները եւս: Քննարկման նպատակն էր աշակերտներին տեղեկացնել միգրացիա երեւույթի, հնարավորությունների եւ մարտահրավերների վերաբերյալ: Սկսվեց բուռն քննարկում դասընթացավարի եւ աշակերտների միջեւ…
«Նվազեցնել անկանոն միգրացիան եւ մարդկանց շահագործումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ապրիլի 12-ին Գյումրու թ. 8 միջնակարգ դպրոցում անցկացվեց միգրացիա թեմայով քննարկում-դասընթաց, որին ներկա էին «Հայկական Կարիտաս»-ի մյուս գործընկեր ՀԿ-ները եւս: Քննարկման նպատակն էր աշակերտներին տեղեկացնել միգրացիա երեւույթի, հնարավորությունների եւ մարտահրավերների վերաբերյալ: Սկսվեց բուռն քննարկում դասընթացավարի եւ աշակերտների միջեւ: Աշակերտներից մեկը նշեց. «Միգրացիայի հետեւանքներից մեկը, որն առավել տարածվածներից է, սեռավարակների տարածումն է, մյուսը՝ ուղեղների արտահոսքը»: Աշակերտներից մյուսը նշեց միգրացիայի առավելություններից. «Գնալով մեկ այլ երկիր եւ վերադառնալով` մարդիկ իրենց հետ նոր տեխնոլոգիաներ, հմտություններ եւ գիտելիքներ են բերում»: Խոսվեց նաեւ կանոնավոր եւ անկանոն միգրացիայի մասին: Վերջում աշակերտներն առաջարկեցին իրենց տարբերակները, թե ինչպես կանխել կամ նվազեցնել անկանոն միգրացիան: