«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը սույն թվականի փետրվարի 21-22-ին Դիլիջան քաղաքում կազմակերպել էր «ՀՀ-ում երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների շահերի պաշտպանության ֆորում»:
Ֆորումը նպատակ ուներ միավորել ՀՀ-ում երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում շահերի պաշտպանություն իրականացնող կազմակերպությունների շուրջ 25 ոլորտային պատասխանատուների երեխաների շահերի պաշտպանության իրականացման գործընթացներում կազմակերպությունների ունեցած լավագույն փորձի ներկայացման եւ փոխանակման համար: Ֆորումի ընթացքում զեկույցներով ներկայացվեցին ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի, Երեխաների Պաշտպանության Ցանցի, ՕքսՖամ Հայաստան գրասենյակի, ՕքԵՋեն Հիմնադրամի, Մոր եւ Մանկան Առողջության Դաշինքի եւ «Հայկական Կարիտաս»-ի մոտեցումները շահերի պաշտպանություն իրականացման գործընթացներում: Խմբակային ներկայացումներով էլ մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» Հայաստանյան ներկայացուցչության, Մանկական Զարգացման Հիմնադրամի, Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի, «Ընտանիք եւ Համայնք» ՀԿ-ի, ՀՕՖ Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի, «Օրրան» հիմնադրամի, «Շող» ցերեկային կենտրոնների եւ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի մոտեցումներին եւ կազմակերպչական ռեսուրսներին: Երեխաներին մատուցվող ծառայությունների պետական պատվիրակում, ծառայությունների մատուցման միասնական մոտեցումներ եւ չափորոշիչներ, ՀՀ-ում մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների բեռնաթափման գործընթաց, ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծ, երեխաների ոլորտային պետական ռազմավարություն, ոլորտային ռեֆորմներ եւ մի շարք այլ ընթացիկ կարեւորություն ունեցող հարցերի շուրջ ֆորումի մասնակիցներն ունեցան ակտիվ ու բովանդակային քննարկումներ: Ընդգծվեցին շահերի պաշտպանության իրականացման գործընթացներում համատեղ գործողությունների իրականացման հրամայականը, Երեխաների Պաշտպանության Ցանցի համագործակցային պլատֆորմի կարեւոր դերակատարումը եւ վերհանվեցին ՀՀ-ում երեխաների շահերի պաշտպանության այն հիմնախնդիրները, որոնք պահանջում են հրատապ քայլերի իրականացում: Առաջարկվեց վերհանված հիմնախնդիրները եւ նրանց լուծման ուղղությամբ կազմակերպությունների ունեցած տեսլականները բերել «Երեխաների պաշտպանության ցանցի» աշխատանքային օրակարգ:

 

1214

2.jpg

4

6