- Ներածություն
Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է սոցիալական, առողջապահական և համայնքային զարգացման ծրագրեր՝ ուղղված խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը։ Կազմակերպությունը երկարամյա փորձ ունի տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների կազմակերպման և զարգացման ոլորտում՝ համագործակցելով պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային գործընկերների հետ։
Ծառայությունների որակի, արդյունավետության, հաշվետվողականության և շարունակական բարելավման ապահովման նպատակով անհրաժեշտ է մշակել տնային խնամքի ծառայությունների Մշտադիտարկման, Գնահատման, Հաշվետվողականության և Քաղված դասերի (Monitoring, Evaluation, Accountability and Learning – MEAL) համապարփակ շրջանակ։
Տնային խնամքի ծառայությունների արդյունավետ կազմակերպումը պահանջում է հստակ և գործնական MEAL համակարգ, որը հնարավորություն կտա հետևել ծառայությունների որակին, հասանելիությանը, արդյունավետությանը և ազդեցությանը, ապահովել շահառուների նկատմամբ հաշվետվողականություն, ինչպես նաև նպաստել կազմակերպական ուսուցմանն ու ծառայությունների շարունակական բարելավմանը։
- Նպատակ
Մշակել տնային խնամքի ծառայությունների MEAL համակարգի գործնական և կիրառելի փաթեթ, որը կապահովի ծառայությունների իրականացման ընթացքի, որակի, արդյունքների, ազդեցության և շահառուների կարիքներին համապատասխանության համակարգված գնահատումը։
Մասնավորապես, համակարգը պետք է՝ ապահովի
- տվյալների հավաքագրման, պահպանման և վերլուծության հստակ մեխանիզմներ,
- հնարավորություն տա արդյունավետ կերպով հետևել սահմանված ցուցիչներին,
- ապահովի տվյալների և գործիքների միասնական և տրամաբանական կառուցվածք,
- ներառի շահառուների հետադարձ կապի և հաշվետվողականության մեխանիզմներ,
- նպաստի ծառայությունների շարունակական բարելավմանը և կազմակերպական ուսուցմանը,
- հանդիսանա տվյալահեն որոշումների կայացման հիմք։
- Խնդիրներ
- Ուսումնասիրել տնային խնամքի գործող չափորոշիչները և ծրագրերում կիրառվող ցուցիչները,
- Վերլուծել առկա մշտադիտարկման, հաշվետվողականության համակարգը, հետադարձ կապի և տվյալների հավաքագրման գործիքները,
- Ապահովել գործող ցուցիչների տրամաբանական կառուցվածքը և դրանց կիրառելիությունը,
- Անհրաժեշտության դեպքում առաջարկել ցուցիչների հստակեցումներ կամ լրացումներ՝ ապահովելով դրանց չափելիությունն ու կիրառելիությունը,
- Մշակել տվյալների հավաքագրման և կառավարման գործիքներ,
- Սահմանել հաշվետվությունների կառուցվածք, տրամաբանություն և ձևաթղթեր,
- Մշակել շահառուների հետադարձ կապի և բողոքների կառավարման մեխանիզմների առաջարկներ,
- Առաջարկել գնահատման մեթոդաբանություն,
- Մշակել քաղված դասերի հավաքագրման և կիրառման մեխանիզմներ։
- Աշխատանքի ծավալ
4.1. Գոյություն ունեցող համակարգի ուսումնասիրություն և գնահատում
- Գործող մշտադիտարկման, գնահատման և հաշվետվական պրակտիկայի վերլուծություն,
- Կիրառվող գործիքների և ձևաթղթերի ուսումնասիրություն,
- Բացերի և բարելավման հնարավորությունների բացահայտում։
4.2. Ցուցիչների համակարգի կառուցվածքային ձևավորում
Գործող ծրագրերում կիրառվող ցուցիչների վերանայում և դասակարգում՝ ըստ.
- մուտքային (Input),
- գործընթացային (Process),
- արդյունքային (Output),
- ազդեցության (Outcome) մակարդակների։
Ցուցիչների տրամաբանական կառուցվածքի ապահովում,
Յուրաքանչյուր ցուցիչի համար սահմանել.
- տվյալների աղբյուր,
- հավաքագրման մեթոդ,
- պատասխանատու անձ կամ դեր,
- հաշվետվության պարբերականություն։
4.3. Տվյալների հավաքագրման և կառավարման համակարգ
- Տվյալների հավաքագրման գործիքների մշակում (ձևաթղթեր, հարցաթերթեր և այլն),
- Գործիքների միասնական կառուցվածքի ապահովում,
- Տվյալների պահպանման և կառավարման մոտեցումների առաջարկ,
- Տվյալների որակի ապահովման մեխանիզմների սահմանում։
4.4. Հաշվետվությունների մեխանիզմներ
- Ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևաչափերի մշակում,
- Տվյալների ներկայացման հստակ կառուցվածքի սահմանում,
- Վերլուծական և տեսանելի (visual) ներկայացման մոտեցումների առաջարկ։
4.5. Գնահատման մեթոդաբանություն
- Ծառայությունների արդյունավետության և որակի գնահատման մոտեցումների մշակում,
- Ներքին և արտաքին գնահատման հնարավոր մեխանիզմների առաջարկ,
- Շահառուների բավարարվածության և արդյունքների գնահատման մեթոդների մշակում։
4.6. Հաշվետվողականություն և հետադարձ կապ
- Շահառուների հետադարձ կապի և բողոքների կառավարման մեխանիզմների ուսումնասիրություն,
- Հետադարձ կապի հավաքագրման և վերլուծության համակարգի առաջարկ,
- Հաշվետվողականության մեխանիզմների ինտեգրում MEAL համակարգում։
4.7. Քաղված դասեր և կազմակերպական ուսուցում
- Քաղված դասերի փաստաթղթավորման մեխանիզմների մշակում,
- Ծրագրային որոշումների կայացման մեջ MEAL տվյալների օգտագործման մոտեցումների առաջարկ,
- Շարունակական բարելավման և կազմակերպական ուսուցման մեխանիզմների ձևավորում։
4.8. Գործնական կիրառելիության և ինտեգրման ապահովում
- Առաջարկվող գործիքների և մեխանիզմների հարմարեցում իրական աշխատանքային գործընթացներին,
- Առկա գործիքների հնարավոր ինտեգրում մշակվող համակարգում,
- Գործող ծրագրերում կիրառվող ցուցիչների արդյունավետ մշտադիտարկման ապահովում՝ առանց կրկնությունների և անհարկի բարդությունների,
- Արդյունքների կիրառման հստակ տրամաբանության ապահովում։
- Ակնկալվող արդյունքներ
- Գոյություն ունեցող համակարգի գնահատման համառոտ հաշվետվություն,
- MEAL ամբողջական շրջանակ և կիրառման ուղեցույց,
- Ցուցիչների մատրիցա (Indicator Matrix),
- Տվյալների հավաքագրման գործիքների փաթեթ,
- Հաշվետվությունների ձևաչափեր,
- Գնահատման մեթոդաբանական առաջարկներ,
- Հաշվետվողականության և հետադարձ կապի մեխանիզմների փաթեթ,
- Քաղված դասերի և կազմակերպական ուսուցման առաջարկներ,
- Վերջնական ներկայացում (Presentation)։
- Ժամկետներ
Աշխատանքի իրականացման ընդհանուր տևողությունը՝ մինչև 30 աշխատանքային օր։
Միջանկյալ փուլերը կներառեն.
- Նախնական ուսումնասիրության և աշխատանքային պլանի (Inception Report) ներկայացում,
- Նախագծային փաթեթի ներկայացում և քննարկում,
- Վերջնական փաթեթի ներկայացում։
- Պահանջվող որակավորումներ
- Առնվազն 3-5 տարվա փորձ մոնիթորինգի, գնահատման կամ MEAL ոլորտում,
- Փորձ սոցիալական, առողջապահական կամ համայնքային զարգացման ծրագրերում,
- Փորձ պետական կամ միջազգային կազմակերպությունների հետ նմանատիպ աշխատանքներում,
- Տվյալների վերլուծության և համակարգերի մշակման փորձ,
- Գործնական և վերլուծական մտածողություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, նաև անգլերենի աշխատանքային իմացություն։
- Դիմելու կարգ
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն՝
- Հետաքրքրության նամակ,
- Ինքնակենսագրական (CV),
- Նմանատիպ աշխատանքների փորձի նկարագրություն,
- Ֆինանսական առաջարկ։
- Դիմելու վերջնաժամկետը՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ը ներառյալ
- Հայտերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ procurement@caritas.am








