1. Ներածություն

Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է սոցիալական, առողջապահական և համայնքային զարգացման ծրագրեր՝ ուղղված խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը։ Կազմակերպությունը երկարամյա փորձ ունի տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների կազմակերպման և զարգացման ոլորտում՝ համագործակցելով պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային գործընկերների հետ։

Ծառայությունների որակի, արդյունավետության, հաշվետվողականության և շարունակական բարելավման ապահովման նպատակով անհրաժեշտ է մշակել տնային խնամքի ծառայությունների Մշտադիտարկման, Գնահատման, Հաշվետվողականության և Քաղված դասերի (Monitoring, Evaluation, Accountability and Learning – MEAL) համապարփակ շրջանակ։

Տնային խնամքի ծառայությունների արդյունավետ կազմակերպումը պահանջում է հստակ և գործնական MEAL համակարգ, որը հնարավորություն կտա հետևել ծառայությունների որակին, հասանելիությանը, արդյունավետությանը և ազդեցությանը, ապահովել շահառուների նկատմամբ հաշվետվողականություն, ինչպես նաև նպաստել կազմակերպական ուսուցմանն ու ծառայությունների շարունակական բարելավմանը։

 

  1. Նպատակ

Մշակել տնային խնամքի ծառայությունների MEAL համակարգի գործնական և կիրառելի փաթեթ, որը կապահովի ծառայությունների իրականացման ընթացքի, որակի, արդյունքների, ազդեցության և շահառուների կարիքներին համապատասխանության համակարգված գնահատումը։

Մասնավորապես, համակարգը պետք է՝ ապահովի

  • տվյալների հավաքագրման, պահպանման և վերլուծության հստակ մեխանիզմներ,
  • հնարավորություն տա արդյունավետ կերպով հետևել սահմանված ցուցիչներին,
  • ապահովի տվյալների և գործիքների միասնական և տրամաբանական կառուցվածք,
  • ներառի շահառուների հետադարձ կապի և հաշվետվողականության մեխանիզմներ,
  • նպաստի ծառայությունների շարունակական բարելավմանը և կազմակերպական ուսուցմանը,
  • հանդիսանա տվյալահեն որոշումների կայացման հիմք։

 

  1. Խնդիրներ
  • Ուսումնասիրել տնային խնամքի գործող չափորոշիչները և ծրագրերում կիրառվող ցուցիչները,
  • Վերլուծել առկա մշտադիտարկման, հաշվետվողականության համակարգը, հետադարձ կապի և տվյալների հավաքագրման գործիքները,
  • Ապահովել գործող ցուցիչների տրամաբանական կառուցվածքը և դրանց կիրառելիությունը,
  • Անհրաժեշտության դեպքում առաջարկել ցուցիչների հստակեցումներ կամ լրացումներ՝ ապահովելով դրանց չափելիությունն ու կիրառելիությունը,
  • Մշակել տվյալների հավաքագրման և կառավարման գործիքներ,
  • Սահմանել հաշվետվությունների կառուցվածք, տրամաբանություն և ձևաթղթեր,
  • Մշակել շահառուների հետադարձ կապի և բողոքների կառավարման մեխանիզմների առաջարկներ,
  • Առաջարկել գնահատման մեթոդաբանություն,
  • Մշակել քաղված դասերի հավաքագրման և կիրառման մեխանիզմներ։

 

  1. Աշխատանքի ծավալ

4.1. Գոյություն ունեցող համակարգի ուսումնասիրություն և գնահատում

  • Գործող մշտադիտարկման, գնահատման և հաշվետվական պրակտիկայի վերլուծություն,
  • Կիրառվող գործիքների և ձևաթղթերի ուսումնասիրություն,
  • Բացերի և բարելավման հնարավորությունների բացահայտում։

 

4.2. Ցուցիչների համակարգի կառուցվածքային ձևավորում

Գործող ծրագրերում կիրառվող ցուցիչների վերանայում և դասակարգում՝ ըստ.

  • մուտքային (Input),
  • գործընթացային (Process),
  • արդյունքային (Output),
  • ազդեցության (Outcome) մակարդակների։

Ցուցիչների տրամաբանական կառուցվածքի ապահովում,

Յուրաքանչյուր ցուցիչի համար սահմանել.

  • տվյալների աղբյուր,
  • հավաքագրման մեթոդ,
  • պատասխանատու անձ կամ դեր,
  • հաշվետվության պարբերականություն։

 

4.3. Տվյալների հավաքագրման և կառավարման համակարգ

  • Տվյալների հավաքագրման գործիքների մշակում (ձևաթղթեր, հարցաթերթեր և այլն),
  • Գործիքների միասնական կառուցվածքի ապահովում,
  • Տվյալների պահպանման և կառավարման մոտեցումների առաջարկ,
  • Տվյալների որակի ապահովման մեխանիզմների սահմանում։

4.4. Հաշվետվությունների մեխանիզմներ

  • Ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևաչափերի մշակում,
  • Տվյալների ներկայացման հստակ կառուցվածքի սահմանում,
  • Վերլուծական և տեսանելի (visual) ներկայացման մոտեցումների առաջարկ։

 

4.5. Գնահատման մեթոդաբանություն

  • Ծառայությունների արդյունավետության և որակի գնահատման մոտեցումների մշակում,
  • Ներքին և արտաքին գնահատման հնարավոր մեխանիզմների առաջարկ,
  • Շահառուների բավարարվածության և արդյունքների գնահատման մեթոդների մշակում։

 

4.6. Հաշվետվողականություն և հետադարձ կապ

  • Շահառուների հետադարձ կապի և բողոքների կառավարման մեխանիզմների ուսումնասիրություն,
  • Հետադարձ կապի հավաքագրման և վերլուծության համակարգի առաջարկ,
  • Հաշվետվողականության մեխանիզմների ինտեգրում MEAL համակարգում։

 

4.7. Քաղված դասեր և կազմակերպական ուսուցում

  • Քաղված դասերի փաստաթղթավորման մեխանիզմների մշակում,
  • Ծրագրային որոշումների կայացման մեջ MEAL տվյալների օգտագործման մոտեցումների առաջարկ,
  • Շարունակական բարելավման և կազմակերպական ուսուցման մեխանիզմների ձևավորում։

 

4.8. Գործնական կիրառելիության և ինտեգրման ապահովում

  • Առաջարկվող գործիքների և մեխանիզմների հարմարեցում իրական աշխատանքային գործընթացներին,
  • Առկա գործիքների հնարավոր ինտեգրում մշակվող համակարգում,
  • Գործող ծրագրերում կիրառվող ցուցիչների արդյունավետ մշտադիտարկման ապահովում՝ առանց կրկնությունների և անհարկի բարդությունների,
  • Արդյունքների կիրառման հստակ տրամաբանության ապահովում։

 

  1. Ակնկալվող արդյունքներ
  • Գոյություն ունեցող համակարգի գնահատման համառոտ հաշվետվություն,
  • MEAL ամբողջական շրջանակ և կիրառման ուղեցույց,
  • Ցուցիչների մատրիցա (Indicator Matrix),
  • Տվյալների հավաքագրման գործիքների փաթեթ,
  • Հաշվետվությունների ձևաչափեր,
  • Գնահատման մեթոդաբանական առաջարկներ,
  • Հաշվետվողականության և հետադարձ կապի մեխանիզմների փաթեթ,
  • Քաղված դասերի և կազմակերպական ուսուցման առաջարկներ,
  • Վերջնական ներկայացում (Presentation)։

 

  1. Ժամկետներ

Աշխատանքի իրականացման ընդհանուր տևողությունը՝ մինչև 30 աշխատանքային օր։

Միջանկյալ փուլերը կներառեն.

  • Նախնական ուսումնասիրության և աշխատանքային պլանի (Inception Report) ներկայացում,
  • Նախագծային փաթեթի ներկայացում և քննարկում,
  • Վերջնական փաթեթի ներկայացում։
  1. Պահանջվող որակավորումներ
  • Առնվազն 3-5 տարվա փորձ մոնիթորինգի, գնահատման կամ MEAL ոլորտում,
  • Փորձ սոցիալական, առողջապահական կամ համայնքային զարգացման ծրագրերում,
  • Փորձ պետական կամ միջազգային կազմակերպությունների հետ նմանատիպ աշխատանքներում,
  • Տվյալների վերլուծության և համակարգերի մշակման փորձ,
  • Գործնական և վերլուծական մտածողություն,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, նաև անգլերենի աշխատանքային իմացություն։
  1. Դիմելու կարգ

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն՝

  • Հետաքրքրության նամակ,
  • Ինքնակենսագրական (CV),
  • Նմանատիպ աշխատանքների փորձի նկարագրություն,
  • Ֆինանսական առաջարկ։
  • Դիմելու վերջնաժամկետը՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ը ներառյալ
  • Հայտերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ procurement@caritas.am