Նպատակ և կիրառման ձև. Սույն փաստաթուղթը նախատեսված է գնային առաջարկ ներկայացնող մասնակիցների կողմից առաջարկվող կոնկրետ մոդելների տեխնիկական համապատասխանությունը ներկայացնելու համար։ Մասնակիցը պարտավոր է յուրաքանչյուր կետի դիմաց լրացնել առաջարկվող ապրանքի իրական տեխնիկական տվյալը, նշել «Այո/Ոչ» համապատասխանությունը և, հնարավորության դեպքում, նշել արտադրողի պաշտոնական աղբյուրը։
- Յուրաքանչյուր առաջարկ պետք է վերաբերի կոնկրետ արտադրողի, ապրանքանիշի և կոնկրետ մոդելի։
- «Նմանատիպ», «համարժեք», «կամ ավելի լավ» ձևակերպումները առանց կոնկրետ մոդելի և դրա տեխնիկական տվյալների չեն ընդունվում։
- Մասնակիցը պետք է ներկայացնի արտադրողի պաշտոնական տեխնիկական թերթիկը/կատալոգը կամ արտադրողի պաշտոնական կայքի հղումը։
- Չլրացված դաշտերը պետք է լրացվեն «Չկա» կամ «Ոչ» նշումով։ Դաշտը դատարկ թողնել չի թույլատրվում։
- Պարտադիր պահանջներին չհամապատասխանող մոդելը համարվում է տեխնիկապես չհամապատասխանող՝ անկախ առաջարկվող գնից։
- Ապրանքը պետք է լինի նոր, չօգտագործված, չվերականգնված և ցուցադրման նպատակով չօգտագործված։








