«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ սոցիալական խնամողի աշխատանքի համար՝ Վանաձոր քաղաքում տնային խնամքի ծառայությունների անընդհատությունն ապահովելու նպատակով։
Աշխատանքի վայրը՝ ք. Վանաձոր
Աշխատանքի բնույթը՝ սոցիալական խնամող
Տևողությունը՝ 1 տարի /երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջանով/
Դրույքաչափը՝ լրիվ դրույք
Սոցիալական խնամողի հիմնական պարտականություններն են՝
- Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը,
- Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը,
- Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ համաձայն ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից տրամադրված աշխատանքային գրաֆիկի,
- Անհրաժեշտության դեպքում կատարել լրացուցիչ այցելություններ՝ տեղեկացնելով ծրագրի համակարգողին,
- Հետևել շահառուի բնակության վայրի մաքրությանը և անձնական հիգիենայի պահպանմանը,
- Պատրաստել կերակուր ինքնասպասարկման սահմանափակ կարողություններ ունեցող շահառուների համար և անհրաժեշտության դեպքում աջակցել սննդի ընդունմանը,
- Կատարել գնումներ շահառուի անձնական միջոցներից, իրականացնել կոմունալ վճարումներ և այլ անհրաժեշտ ծառայություններ,
- Ուղեկցել շահառուին զբոսանքի և աջակցել ժամանցի կազմակերպմանը,
- Կատարել մանրամասն գրառումներ շահառուի անհատական գործում՝ նրա իրավիճակի և փոփոխությունների վերաբերյալ,
- Տեղեկատվություն տրամադրել ծրագրի համակարգողին/սոցիալական աշխատողին իրականացված աշխատանքների և շահառուների վիճակի փոփոխությունների վերաբերյալ,
- Խորհրդատվություն տրամադրել շահառուներին կենցաղավարման, հիգիենայի պահպանման և առօրյա ինքնասպասարկման հարցերում,
- Մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքային հանդիպումներին և վերապատրաստումներին։
Պահանջվող որակավորում և հմտություններ՝
- Միջին մասնագիտական կրթություն,
- Տարեցների կամ խնամքի կարիք ունեցող անձանց հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցվելու կարողություն,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Նախաձեռնողականություն և հոգատար վերաբերմունք շահառուների նկատմամբ,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և համապատասխան որոշումներ կայացնելու կարողություն,
- Բուժքույրական կրթությունը կամ տնային խնամքի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։
Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականություն
Բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից։
Դիմելու ընթացակարգ
Համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրքրության նամակը՝
hr@caritas.am և m.karapetyan@caritas.am
էլեկտրոնային հասցեներին՝ նամակի վերնագրում նշելով՝ «Սոցիալական խնամող»։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի օգոստոսի 26-ը։
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։








