«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ սոցիալական խնամողի աշխատանքի համար՝ Վանաձոր քաղաքում տնային խնամքի ծառայությունների անընդհատությունն ապահովելու նպատակով։

Աշխատանքի վայրը՝ ք. Վանաձոր
Աշխատանքի բնույթը՝ սոցիալական խնամող

Տևողությունը՝ 1 տարի /երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջանով/
Դրույքաչափը՝ լրիվ դրույք

 

Սոցիալական խնամողի հիմնական պարտականություններն են՝

  • Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը,
  • Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը,
  • Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ համաձայն ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից տրամադրված աշխատանքային գրաֆիկի,
  • Անհրաժեշտության դեպքում կատարել լրացուցիչ այցելություններ՝ տեղեկացնելով ծրագրի համակարգողին,
  • Հետևել շահառուի բնակության վայրի մաքրությանը և անձնական հիգիենայի պահպանմանը,
  • Պատրաստել կերակուր ինքնասպասարկման սահմանափակ կարողություններ ունեցող շահառուների համար և անհրաժեշտության դեպքում աջակցել սննդի ընդունմանը,
  • Կատարել գնումներ շահառուի անձնական միջոցներից, իրականացնել կոմունալ վճարումներ և այլ անհրաժեշտ ծառայություններ,
  • Ուղեկցել շահառուին զբոսանքի և աջակցել ժամանցի կազմակերպմանը,
  • Կատարել մանրամասն գրառումներ շահառուի անհատական գործում՝ նրա իրավիճակի և փոփոխությունների վերաբերյալ,
  • Տեղեկատվություն տրամադրել ծրագրի համակարգողին/սոցիալական աշխատողին իրականացված աշխատանքների և շահառուների վիճակի փոփոխությունների վերաբերյալ,
  • Խորհրդատվություն տրամադրել շահառուներին կենցաղավարման, հիգիենայի պահպանման և առօրյա ինքնասպասարկման հարցերում,
  • Մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքային հանդիպումներին և վերապատրաստումներին։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • Միջին մասնագիտական կրթություն,
  • Տարեցների կամ խնամքի կարիք ունեցող անձանց հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
  • Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցվելու կարողություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Նախաձեռնողականություն և հոգատար վերաբերմունք շահառուների նկատմամբ,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և համապատասխան որոշումներ կայացնելու կարողություն,
  • Բուժքույրական կրթությունը կամ տնային խնամքի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։

Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականություն

Բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից։

 

Դիմելու ընթացակարգ

Համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրքրության նամակը՝

hr@caritas.am և m.karapetyan@caritas.am

էլեկտրոնային հասցեներին՝ նամակի վերնագրում նշելով՝ «Սոցիալական խնամող»։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի օգոստոսի 26։

Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։