«Աղետների ռիսկի նվազեցում և բնապահպանական կրթություն» բաղադրիչի իրականացման ծառայությունների ձեռքբերման համար
1․ Ծրագրի համառոտ նկարագիր
Ծրագրի անվանումը ՝ «Կանանց և երեխաների ռեսուրս կենտրոն Վարդենիսում․ Դիմակայուն ապագայի կերտում»
Ծրագրի տևողությունը՝ 01.02.2026 – 31.01.2028
Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք
Շահառուներ՝
- 60 կին (տեղացի և տեղահանված խոցելի խմբերից),
- 80 երեխա (6–14 տարեկան),
- 70 դեռահաս և երիտասարդ (13–19 տարեկան) ։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է նպաստել Վարդենիս համայնքում բնակվող խոցելի կանանց, երեխաների և երիտասարդների հզորացմանը՝ աջակցելով նրանց հուզական և տնտեսական կայունության ամրապնդմանը, սոցիալական ներառմանը, ինչպես նաև դիմակայունության և հաղթահարման հմտությունների զարգացմանը։
2. Ընդհանուր տեղեկություններ
Սույն տեխնիկական առաջադրանքի նպատակն է ընտրել իրավաբանական անձ (հասարակական կազմակերպություն, կրթական կամ խորհրդատվական կազմակերպություն) կամ ֆիզիկական անձ մասնագետ, որը կիրականացնի ծրագրի «Աղետների ռիսկի նվազեցում և բնապահպանական կրթություն» բաղադրիչը։
Բաղադրիչի իրականացումը նպատակ ունի բարձրացնել ծրագրի շահառու 13-19 տարեկան դեռահասների և երիտասարդների գիտելիքներն ու կարողությունները աղետների ռիսկի նվազեցման, առաջին օգնության, կլիմայական փոփոխությունների ազդեցությունների, շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման ոլորտներում։
3. Ծառայության նպատակը
Կազմակերպել և անցկացնել ոչ ֆորմալ կրթական դասընթացներ ծրագրի շահառուների համար՝ ապահովելով նրանց մասնակցությունը գործնական և ինտերակտիվ ուսուցման գործընթացին։
4. Թիրախային խումբ
- Տարվա ընթացքում նախատեսվում է ձևավորել 3 խումբ։
- Յուրաքանչյուր խմբում՝ 11-12 մասնակից։
- Ընդհանուր մասնակիցների թիվը՝ մոտ 33-36 անձ։
Դասընթացների իրականացման վայրը՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս, Մշակույթի պալատ
- Ծառայության շրջանակը
Ընտրված կազմակերպությունը կամ մասնագետը պարտավորվում է.
5.1. Մշակել ուսումնական ծրագիր
Մշակել և ներկայացնել դասընթացների մանրամասն ծրագիր, որը ներառի հետևյալ թեմաները (կամ համարժեք բովանդակություն).
- Աղետների ռիսկի նվազեցման հիմունքներ,
- Բնական և մարդածին վտանգներ,
- Համայնքային պատրաստվածություն և անվտանգ վարքագիծ արտակարգ իրավիճակներում,
- Առաջին օգնություն
- Կլիմայական փոփոխություններ և դրանց ազդեցությունները,
- Բնապահպանական հիմնախնդիրներ,
- Բնապահպանական պատասխանատու վարքագիծ,
- Թափոնների կառավարում և վերամշակում,
- Կայուն զարգացման սկզբունքներ,
- Գործնական և թիմային աշխատանքներ։
5.2. Իրականացնել դասընթացներ
- Յուրաքանչյուր խմբի համար անցկացն
- ել շուրջ 12 ժամ տևողությամբ դասընթաց։
- Դասընթացներն իրականացնել ինտերակտիվ մեթոդներով՝ քննարկումներ, խաղեր, վարժություններ, թիմային աշխատանք, դեպքերի ուսումնասիրություն և այլն։
- Ապահովել մասնակցային և ներառական մոտեցում։
5.3. Ներկայացնել հաշվետվություններ
- Յուրաքանչյուր խմբի ավարտից հետո ներկայացնել համառոտ հաշվետվություն։
- Ծրագրի ավարտին ներկայացնել ամփոփ հաշվետվություն, ներառյալ՝
- իրականացված աշխատանքների նկարագրություն,
- մասնակցության տվյալներ,
- ձեռքբերումներ և արդյունքներ,
- լուսանկարներ և այլ փաստաթղթային ապացույցներ։
6. Ակնկալվող արդյունքներ
Ծրագրի ավարտին.
- առնվազն 33-36 մասնակիցներ մասնակցած կլինեն դասընթացներին,
- մասնակիցների գիտելիքները և իրազեկվածությունը կբարձրանան աղետների ռիսկի նվազեցման և բնապահպանական թեմաների վերաբերյալ,
- մասնակիցները կձևավորեն գործնական հմտություններ անվտանգ և բնապահպանական պատասխանատու վարքագծի ուղղությամբ։
7. Ժամկետ
Ծառայությունը կիրականացվի պայմանագրի ստորագրումից հետո՝ 7 ամսվա ընթացքում՝ ծրագրի ժամանակացույցին համապատասխան։
- Բյուջե
Ծառայության իրականացման առավելագույն բյուջեն կազմում է.
1,200,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը և պարտադիր վճարները)։
Գնային առաջարկը պետք է ներառի.
- մասնագիտական ծառայության վճար,
- տրանսպորտային ծախսեր,
- հարկեր և այլ պարտադիր վճարներ։
9. Մասնակիցների նկատմամբ պահանջներ
Հայտատուն պետք է ունենա.
- առնվազն 2 տարվա փորձ կրթական, բնապահպանական կամ աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի իրականացման ոլորտում,
- դասընթացների մշակման և վարման փորձ,
- երեխաների, երիտասարդների կամ խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձը կդիտվի առավելություն,
- հաղորդակցման և ֆասիլիտացիայի լավ հմտություններ։
10․ Երեխաների և խոցելի շահառուների անվտանգության ապահովման (Safeguarding) պահանջներ
Ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ մասնագետը պարտավորվում է գործունեության ամբողջ ընթացքում պահպանել երեխաների և խոցելի շահառուների պաշտպանության, անվտանգության և բարեկեցության սկզբունքները։
Մասնավորապես՝
Ապահովել անվտանգ, հարգալից և ներառական ուսումնական միջավայր բոլոր մասնակիցների համար։
- Չթույլատրել որևէ տեսակի բռնություն, խտրականություն, ոտնձգություն, շահագործում, անտեսում կամ վնասակար վարքագիծ երեխաների և երիտասարդների նկատմամբ։
- Հարգել մասնակիցների արժանապատվությունը, գաղտնիությունը և անձնական տվյալների պաշտպանությունը։
- Դասընթացների ընթացքում գործել երեխայակենտրոն և «չվնասելու» (Do No Harm) սկզբունքի համաձայն։
- Անհրաժեշտության դեպքում անմիջապես տեղեկացնել ծրագրի պատասխանատուներին երեխաների պաշտպանության կամ անվտանգության հետ կապված ցանկացած մտահոգության, միջադեպի կամ ռիսկի մասին։
- Հետևել ծրագրի իրականացնող կազմակերպության Երեխաների պաշտպանության (Child Safeguarding) և Վարքականոնի (Code of Conduct) քաղաքականություններին և, պայմանագրի կնքման դեպքում, ստորագրել համապատասխան պարտավորագիր։
- Նախապատվություն կտրվի այն կազմակերպություններին կամ մասնագետներին, որոնք ունեն երեխաների անվտանգության ապահովման, safeguarding-ի կամ խոցելի խմբերի հետ անվտանգ աշխատանքի ոլորտում փորձ և/կամ համապատասխան ներքին քաղաքականություններ։
- Հայտի կազմը
Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է ներկայացնեն.
- Ինքնակենսագրություն (CV) կամ կազմակերպության համառոտ ներկայացում,
- Նմանատիպ աշխատանքների փորձի նկարագրություն,
- Առաջարկվող մեթոդաբանության և թեմատիկ ծրագրի համառոտ նկարագիր,
- Ֆինանսական առաջարկ (ՀՀ դրամով, ներառյալ հարկերը),
- Իրականացված առնվազն 2 նմանատիպ աշխատանքի հղում կամ երաշխավորագիր (եթե առկա է)։
12. Գնահատման չափանիշներ
Հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով.
| Չափանիշ | Միավոր |
| Համապատասխան փորձ | 30 |
| Առաջարկվող մեթոդաբանություն և ուսումնական ծրագիր | 40 |
| Ֆինանսական առաջարկ | 20 |
| Լրացուցիչ առավելություններ և նորարար մոտեցումներ | 10 |
| Ընդամենը | 100 |
13. Դիմումների ներկայացման կարգ
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 28.08.2026 թ.՝ procurement@caritas.am էլեկտրոնային հասցեին։
Միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույցներ։








