«Աղետների ռիսկի նվազեցում և բնապահպանական կրթություն» բաղադրիչի իրականացման ծառայությունների ձեռքբերման համար

1Ծրագրի համառոտ նկարագիր

Ծրագրի անվանումը ՝ «Կանանց և երեխաների ռեսուրս կենտրոն Վարդենիսում․ Դիմակայուն ապագայի կերտում»
Ծրագրի տևողությունը՝ 01.02.2026 – 31.01.2028
Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք
Շահառուներ՝

  • 60 կին (տեղացի և տեղահանված խոցելի խմբերից),
  • 80 երեխա (6–14 տարեկան),
  • 70 դեռահաս և երիտասարդ (13–19 տարեկան) ։

Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է նպաստել Վարդենիս համայնքում բնակվող խոցելի կանանց, երեխաների և երիտասարդների հզորացմանը՝ աջակցելով նրանց հուզական և տնտեսական կայունության ամրապնդմանը, սոցիալական ներառմանը, ինչպես նաև դիմակայունության և հաղթահարման հմտությունների զարգացմանը։

 

2. Ընդհանուր տեղեկություններ

Սույն տեխնիկական առաջադրանքի նպատակն է ընտրել իրավաբանական անձ (հասարակական կազմակերպություն, կրթական կամ խորհրդատվական կազմակերպություն) կամ ֆիզիկական անձ մասնագետ, որը կիրականացնի ծրագրի «Աղետների ռիսկի նվազեցում և բնապահպանական կրթություն» բաղադրիչը։

Բաղադրիչի իրականացումը նպատակ ունի բարձրացնել ծրագրի շահառու 13-19 տարեկան դեռահասների և երիտասարդների գիտելիքներն ու կարողությունները աղետների ռիսկի նվազեցման, առաջին օգնության, կլիմայական փոփոխությունների ազդեցությունների, շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման ոլորտներում։

 

3. Ծառայության նպատակը

Կազմակերպել և անցկացնել ոչ ֆորմալ կրթական դասընթացներ ծրագրի շահառուների համար՝ ապահովելով նրանց մասնակցությունը գործնական և ինտերակտիվ ուսուցման գործընթացին։

 

4. Թիրախային խումբ

  • Տարվա ընթացքում նախատեսվում է ձևավորել 3 խումբ։
  • Յուրաքանչյուր խմբում՝ 11-12 մասնակից։
  • Ընդհանուր մասնակիցների թիվը՝ մոտ 33-36 անձ։

Դասընթացների իրականացման վայրը՝ Գեղարքունիքի մարզ, քՎարդենիս, Մշակույթի պալատ

 

  1. Ծառայության շրջանակը

Ընտրված կազմակերպությունը կամ մասնագետը պարտավորվում է.

5.1. Մշակել ուսումնական ծրագիր

Մշակել և ներկայացնել դասընթացների մանրամասն ծրագիր, որը ներառի հետևյալ թեմաները (կամ համարժեք բովանդակություն).

  • Աղետների ռիսկի նվազեցման հիմունքներ,
  • Բնական և մարդածին վտանգներ,
  • Համայնքային պատրաստվածություն և անվտանգ վարքագիծ արտակարգ իրավիճակներում,
  • Առաջին օգնություն
  • Կլիմայական փոփոխություններ և դրանց ազդեցությունները,
  • Բնապահպանական հիմնախնդիրներ,
  • Բնապահպանական պատասխանատու վարքագիծ,
  • Թափոնների կառավարում և վերամշակում,
  • Կայուն զարգացման սկզբունքներ,
  • Գործնական և թիմային աշխատանքներ։

5.2. Իրականացնել դասընթացներ

  • Յուրաքանչյուր խմբի համար անցկացն
  • ել շուրջ 12 ժամ տևողությամբ դասընթաց։
  • Դասընթացներն իրականացնել ինտերակտիվ մեթոդներով՝ քննարկումներ, խաղեր, վարժություններ, թիմային աշխատանք, դեպքերի ուսումնասիրություն և այլն։
  • Ապահովել մասնակցային և ներառական մոտեցում։

5.3. Ներկայացնել հաշվետվություններ

  • Յուրաքանչյուր խմբի ավարտից հետո ներկայացնել համառոտ հաշվետվություն։
  • Ծրագրի ավարտին ներկայացնել ամփոփ հաշվետվություն, ներառյալ՝
    • իրականացված աշխատանքների նկարագրություն,
    • մասնակցության տվյալներ,
    • ձեռքբերումներ և արդյունքներ,
    • լուսանկարներ և այլ փաստաթղթային ապացույցներ։

 

6. Ակնկալվող արդյունքներ

Ծրագրի ավարտին.

  • առնվազն 33-36 մասնակիցներ մասնակցած կլինեն դասընթացներին,
  • մասնակիցների գիտելիքները և իրազեկվածությունը կբարձրանան աղետների ռիսկի նվազեցման և բնապահպանական թեմաների վերաբերյալ,
  • մասնակիցները կձևավորեն գործնական հմտություններ անվտանգ և բնապահպանական պատասխանատու վարքագծի ուղղությամբ։

 

7. Ժամկետ

Ծառայությունը կիրականացվի պայմանագրի ստորագրումից հետո՝ 7 ամսվա ընթացքում՝ ծրագրի ժամանակացույցին համապատասխան։

  1. Բյուջե

Ծառայության իրականացման առավելագույն բյուջեն կազմում է.

1,200,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը և պարտադիր վճարները)։

Գնային առաջարկը պետք է ներառի.

  • մասնագիտական ծառայության վճար,
  • տրանսպորտային ծախսեր,
  • հարկեր և այլ պարտադիր վճարներ։

 

9. Մասնակիցների նկատմամբ պահանջներ

Հայտատուն պետք է ունենա.

  • առնվազն 2 տարվա փորձ կրթական, բնապահպանական կամ աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի իրականացման ոլորտում,
  • դասընթացների մշակման և վարման փորձ,
  • երեխաների, երիտասարդների կամ խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձը կդիտվի առավելություն,
  • հաղորդակցման և ֆասիլիտացիայի լավ հմտություններ։

 

10 Երեխաների և խոցելի շահառուների անվտանգության ապահովման (Safeguarding) պահանջներ

Ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ մասնագետը պարտավորվում է գործունեության ամբողջ ընթացքում պահպանել երեխաների և խոցելի շահառուների պաշտպանության, անվտանգության և բարեկեցության սկզբունքները։
Մասնավորապես՝

Ապահովել անվտանգ, հարգալից և ներառական ուսումնական միջավայր բոլոր մասնակիցների համար։

  • Չթույլատրել որևէ տեսակի բռնություն, խտրականություն, ոտնձգություն, շահագործում, անտեսում կամ վնասակար վարքագիծ երեխաների և երիտասարդների նկատմամբ։
  • Հարգել մասնակիցների արժանապատվությունը, գաղտնիությունը և անձնական տվյալների պաշտպանությունը։
  • Դասընթացների ընթացքում գործել երեխայակենտրոն և «չվնասելու» (Do No Harm) սկզբունքի համաձայն։
  • Անհրաժեշտության դեպքում անմիջապես տեղեկացնել ծրագրի պատասխանատուներին երեխաների պաշտպանության կամ անվտանգության հետ կապված ցանկացած մտահոգության, միջադեպի կամ ռիսկի մասին։
  • Հետևել ծրագրի իրականացնող կազմակերպության Երեխաների պաշտպանության (Child Safeguarding) և Վարքականոնի (Code of Conduct) քաղաքականություններին և, պայմանագրի կնքման դեպքում, ստորագրել համապատասխան պարտավորագիր։
  • Նախապատվություն կտրվի այն կազմակերպություններին կամ մասնագետներին, որոնք ունեն երեխաների անվտանգության ապահովման, safeguarding-ի կամ խոցելի խմբերի հետ անվտանգ աշխատանքի ոլորտում փորձ և/կամ համապատասխան ներքին քաղաքականություններ։

 

  1. Հայտի կազմը

Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է ներկայացնեն.

  1. Ինքնակենսագրություն (CV) կամ կազմակերպության համառոտ ներկայացում,
  2. Նմանատիպ աշխատանքների փորձի նկարագրություն,
  3. Առաջարկվող մեթոդաբանության և թեմատիկ ծրագրի համառոտ նկարագիր,
  4. Ֆինանսական առաջարկ (ՀՀ դրամով, ներառյալ հարկերը),
  5. Իրականացված առնվազն 2 նմանատիպ աշխատանքի հղում կամ երաշխավորագիր (եթե առկա է)։

 

12. Գնահատման չափանիշներ

Հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով.

Չափանիշ Միավոր
Համապատասխան փորձ 30
Առաջարկվող մեթոդաբանություն և ուսումնական ծրագիր 40
Ֆինանսական առաջարկ 20
Լրացուցիչ առավելություններ և նորարար մոտեցումներ 10
Ընդամենը 100

13. Դիմումների ներկայացման կարգ

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 28.08.2026 թ.՝ procurement@caritas.am  էլեկտրոնային հասցեին։

Միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույցներ։