Ծրագրի տևողությունը՝ 08.07.2026 – 23.08.2026
Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր
Շահառուների թիվը՝ 130 երեխա
Թիրախ խումբ՝ 6-ից16 տարեկան երեխաներ
Ծրագրի Նպատակ՝
Նախագիծը նպատակ ունի նպաստել սահմանամերձ համայնքների 6-ից 16 տարեկան երեխաների սոցիալականացմանը և կրթական զարգացմանը՝ նկարչության, կավագործության, ֆիզիկական դաստիարակության, անգլերեն խոսակցական և պարային ակումբների միջոցով։
Ծրագրի խնդիրներ՝
- Գեղագիտական կրթության հասանելիության ապահովում 6-ից 16 տարեկան երեխաների համար
- Անգլերենով հաղորդակցման կարողության բարելավում 12-ից 16 տարեկան երեխաների համար
- Ինքնաճանաչման եւ հուզական գրագիտության մակարդակի բարձրացում 6-ից 16 տարեկան երեխաների շրջանում
Ծրագրի նկարագրություն՝
Ծրագրի շրջանակներում սահմանամերձ համայնքների 6-ից 16 տարեկան 130 երեխաներ մասնակցում են պարի, նկարչության և կավագործության դասերի, անգլերենի ակումբի և ֆիզիկական դաստիարակության խմբակների։ Նրանք ամառային արձակուրդներին հնարավորթյուն են ստանում մասնակցելու արվեստի խմբակների և կտրվելու համակարգչային կախվածությունից։ Անգլերենի ակումբը՝ լեզվակիր կամավորի մասնակցությամբ, հնարավորություն է տալիս բարելավել անգլերենի իմացությունը, ընդլայնել աշխարհայացքը և միջմշակութային հաղորդակցման փորձ ձեռք բերել։
Գործընկեր՝ Օքսֆորդի Հայկական Հիմնադրամ
Բարերար՝ Մելքոնյան եղբայրներ
Բյուջե` 1,500,000 դրամ
Ծրագրի պատասխանատու՝ Դիանա Նիկոլյան








