Ծրագրի տևողությունը՝ 08.07.2026 – 23.08.2026

Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր

Շահառուների թիվը՝ 130 երեխա

Թիրախ խումբ՝ 6-ից16 տարեկան երեխաներ

 

Ծրագրի Նպատակ՝

Նախագիծը նպատակ ունի նպաստել սահմանամերձ համայնքների 6-ից 16 տարեկան երեխաների սոցիալականացմանը և կրթական զարգացմանը՝ նկարչության, կավագործության, ֆիզիկական դաստիարակության, անգլերեն խոսակցական և պարային ակումբների միջոցով։

Ծրագրի խնդիրներ՝

  • Գեղագիտական կրթության հասանելիության ապահովում 6-ից 16 տարեկան երեխաների համար
  • Անգլերենով հաղորդակցման կարողության բարելավում 12-ից 16 տարեկան երեխաների համար
  • Ինքնաճանաչման եւ հուզական գրագիտության մակարդակի բարձրացում 6-ից 16 տարեկան երեխաների շրջանում

 

Ծրագրի նկարագրություն՝

Ծրագրի շրջանակներում սահմանամերձ համայնքների 6-ից 16 տարեկան 130 երեխաներ մասնակցում են պարի, նկարչության և կավագործության դասերի, անգլերենի ակումբի և ֆիզիկական դաստիարակության խմբակների։ Նրանք ամառային արձակուրդներին հնարավորթյուն են ստանում մասնակցելու արվեստի խմբակների և կտրվելու համակարգչային կախվածությունից։ Անգլերենի ակումբը՝ լեզվակիր կամավորի մասնակցությամբ, հնարավորություն է տալիս բարելավել անգլերենի իմացությունը, ընդլայնել աշխարհայացքը և միջմշակութային հաղորդակցման փորձ ձեռք բերել։

 

Գործընկեր՝ Օքսֆորդի Հայկական Հիմնադրամ

Բարերար՝ Մելքոնյան եղբայրներ

Բյուջե`  1,500,000 դրամ

Ծրագրի պատասխանատու՝  Դիանա Նիկոլյան