«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Սարատակ, Վաղատուր և Քարաշեն գյուղերի մանկապարտեզների կրթական պայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում հրավիրում է ընկերություններին ներկայացնելու գնային առաջարկ՝ Սյունիքի մարզի՝ Վաղատուր և Քարաշեն գյուղերի մանկապարտեզների մանկական անկողնային պարագաների ձեռքբերման նպատակով:
Ստորագրված, կնիքված և սքան արված գնային առաջարկները անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ m.babayan@caritas.am կամ info@caritas.am
Գնային առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ 09 հուլիսի, ժամը 12:00, 2026թ․ (գնային առաջարկի ձևաթուղթը տեսեք կից):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ծրագրի ղեկավար՝ Մկրտիչ Բաբայանին 094-420203/աշխ․ ժամեր 09։00 – 17։00/








