Սկսած 2009 թ.-ից ՀԿ-ն անմիջականորեն ներառված է Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքների մեջ և այս պահին ունի 4 «Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար և «Էմիլի Արեգակ» կենտրոնը՝ բազմակի հաշմանդամությամբ երեխաների և երիտասարդների համար: Կարդալ ավելին… >>
Սկսած 2009 թ.-ից ՀԿ-ն անմիջականորեն ներառված է Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքների մեջ և այս պահին ունի 4 «Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար և «Էմիլի Արեգակ» կենտրոնը՝ բազմակի հաշմանդամությամբ երեխաների և երիտասարդների համար: Սկսած 2016 թ.-ի հունիսից ՀԿ-ն իրականացնում է Երեխաների Պաշտպանվածության Քաղաքականություն (ԵՊՔ) ծրագիրը, որի ընդհանուր նպատակն է. «ԵՊՔ-ի և ընթացակարգերի մշակման և կիրառման միջոցով ապահովել երեխաների անվտանգությունը ՀԿ-ի բոլոր այն ծրագրերի շրջանակներում, որոնք առնչվում են երեխաներին»:
Ծրագրի նպատակը երեխաների անվտանգության մակարդակի բարձրացումն է և հնարավոր չարաշահումների կանխարգելումը ՀԿ-ի ծրագրերի շրջանակներում: Ակնհայտ է, որ ոչ մի քաղաքականություն, այդ թվում և ԵՊՔ-ի չափանիշները և ընթացակարգերը չեն կարող ապահովել երեխաների ամբողջական պաշտպանվածություն, ուստի մենք նպատակ ունենք նվազեցնելու երեխաների հնարավոր չարաշահման և շահագործման վտանգը: Այս չափանիշների կիրառումը հնարավորություն կտա ՀԿ-ի ողջ անձնակազմին հստակ հասկանալ, թե ինչպես պետք է վարվել երեխաների հետ և ինչ անել, եթե կան մտահոգություններ երեխայի անվտանգության հետ կապված: Իրականացնելով այս չափանիշները կազմակերպությունները պետք է հստակ կատարեն իրենց հանձնառությունը՝ պահպանելով երեխաների անվտանգությունը: Այս չափանիշները կուղղորդեն վերջիններիս դեպի ոլորտում լավագույն փորձի կիրոռումը և կկասեցնեն հնարավոր չարաշահողների անդամակցումը կազմակերպությանը:
Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը` ՀԿ-ն ներկայումս փնտրում է փորձառու խորհրդատու ԵՊՔ-ը մշակելու համար:
Աշխատանքային պարտականությունները և պահանջվող որակավորումների փաթեթը ներբեռնել այստեղ՝