Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։
Հայտերի բացումից հետո 1 օրվա ընթացքում շտկումներ կարելի է կատարել բոլոր տվյալներում բացի գնառաջարկից։
Գնանշման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գնառաջարկ և կազմակերպության տվյալներ (Հավելված 1) ինչպես նաև հայտարությունում նշված ճաշացանկին համարժեք ճաշացանկ կամ նամակի տեքստում գրավոր հավաստիացում, որ կտրամադրվի հայտարարությունում նշված ճաշացանկը
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am հասցեներին մինչև Ապրիլի 27-ը 12:00-ն վերնագրում նշելով «Հյուրանոցային ծառայություն IEQE26-9»
| Ծառայության մատուցման ժամանակահատված | Հունիս 13-14 (30 անձ)
Հունիս 19-20 (22 անձ) Հունիս 27-28 (32 անձ) Հուլիս 8-10 (40 անձ) Հուլիս 15-16 (20 անձ) Հոկտեմբեր 3-4 (32 անձ) |
Վճարումը կկատարվի ծառայության մատուցումից հետո 5 օրյա ժամկետում ըստ ծառայության մատուցման ակտի։ Հյուրանոցային ծառայության ընտրության արձանագրությունը կուղարկվի բոլոր հայտ ներկայացնողներին մինչև մայիսի 6-ը։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Անի Համալբաշյանին
Հեռախոս՝ +374 93832366
Էլ. Փոստ՝ a.hamalbashyan@caritas.am
Պահանջվող ծառայության նկարագրություն
- Հունիսի 13-14՝ ՝2 օր 1 գիշեր 30 անձի համար, ներառյալ գիշերակաց, ժողովասենյակի վարձակալություն, սնունդ՝ 2 ճաշ, 1 ընթրիք, 3 սուրճի ընդմիջում 1 նախաճաշ
- Հունիսի 19-20 ՝ 2 օր 1 գիշեր 22 անձի համար, ներառյալ գիշերակաց, ժողովասենյակի վարձակալություն, սնունդ՝ 2 ճաշ, 1 ընթրիք, 3 սուրճի ընդմիջում, 1 նախաճաշ
- Հունիսի 27-28-ը 2 օր 1 գիշեր՝ 32 անձի համար ներառյալ գիշերակաց, սնունդ ՝2 ճաշ, 1 ընթրիք, 1 նախաճաշ, 3 սուրճի ընդմիջում
- Հուլիսի 8-10՝ 3 օր 2 գիշեր 40 անձի համար ներառյալ գիշերակաց, սնունդ 3 ճաշ, 2 ընթրիք, 2 նախաճաշ 5 սուրճի ընդմիջում
- Հուլիսի 15-16՝2 օր 1 գիշեր՝ 20 անձի համար ներառյալ՝ գիշերակաց, սնունդ ՝2 ճաշ, 1 ընթրիք, 1 նախաճաշ, 3 սուրճի ընդմիջում
- Հոկտեմբեր 3-4-ը 2 օր 1 գիշեր՝ 32 անձի համար ներառյալ գիշերակաց, սնունդ ՝2 ճաշ, 1 ընթրիք, 1 նախաճաշ, 3 սուրճի ընդմիջում
Պահանջվող նվազագույն ճաշացանկ՝ (կարելի է ներկայացնել համարժեք ճաշացանկ)
| Նախաճաշ | Ճաշ | Ընթրիք | Սուրճի ընդմիջում | ||
| Ձվաձեղ ըստ պահանջի | Աղցան ամառային | Աղցան կեսար | Աղցան ամառային | Աղցան ամառային | Սև սուրճ, էսպրեսսո, լատե |
| Լոլիկ, վարունգ, ձիթապտուղ | Հավով, սնկով աղցան | Աղցան ամառային | Աղցան վինեգրետ | Վինեգրետ | Սև թեյ, խոտաբույսերով թեյ |
| Պանրի տեսականի | Թաբուլե | Ծովախեցգետինով աղցան | Մածունով աղցան | Պանրի տեսականի | Ջուր |
| Մսի տեսականի | Մածունով աղցան | Ֆետտա աղցան | Մութաբալ | Մսի տեսականի | Կրուասաններ, բիսկվիթներ |
| Հումուս և մութաբալ | Պանրի տեսականի | Պանրի տեսականի | Պանրի տեսականի | Կանաչի | Չորամրգեր |
| Կանաչի | Մսի տեսականի | Մսի տեսականի | Մսի տեսականի | Հավի կոտլետ | Հավկիթի բքաբլիթներ, Նյութելլա |
| Հաց (լավաշ կամ հացիկներ) | Կանաչի | Կանաչի | Կանաչի | Տավարի ռագու | Խնձոր, Բանան, տանձ, խաղող |
| Թարմ քամած հյութ | Խոզի խորոված | Հավի կրծքամիս,պիկատա | Քյուֆթա | Դեղին բրինձ | Շոկոլադի սալիկներ, մակարոն, մուրաբա |
| Թեյ սուրճ | Կարտոֆիլ ջեռոցում | Բրինձ բանջարեղենով | Արիշտա | Սնկով սուպ | Թարմ քամած հյութ |
| Կարագ, մեղր ջեմ | Վերմիշել | Ձկան խորոված | Մեքսիկական հավ | Մրգի տեսականի | |
| Մրգի տեսականի | Հավով սուպ | Սնկապուր | Բանջարեղենով սուպ | Սպաս | |
| Եգիպտացորենի փաթիլներ | Միրգ | Միրգ | Խմորեղեն | ||
| Կաթ | |||||
| Փանքեյք և նյութելլա | |||||








