Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք Գյումրի, Հ Սարգսյան փ, նրբ 3 տ8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։

Հայտերի բացումից հետո 1 օրվա ընթացքում շտկումներ կարելի է կատարել բոլոր տվյալներում բացի գնառաջարկից։

Գնանշման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գնառաջարկ և կազմակերպության տվյալներ (Հավելված 1) ինչպես նաև հայտարությունում նշված ճաշացանկին համարժեք ճաշացանկ կամ նամակի տեքստում գրավոր հավաստիացում, որ կտրամադրվի հայտարարությունում նշված ճաշացանկը

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am   հասցեներին մինչև Ապրիլի 27-ը 12:00-ն վերնագրում նշելով «Հյուրանոցային ծառայություն IEQE26-9»

Ծառայության մատուցման ժամանակահատված   Հունիս 13-14 (30 անձ)

Հունիս 19-20 (22 անձ)

Հունիս 27-28 (32 անձ)

Հուլիս 8-10 (40 անձ)

Հուլիս 15-16 (20 անձ)

Հոկտեմբեր 3-4  (32 անձ)

Վճարումը կկատարվի ծառայության մատուցումից հետո 5 օրյա ժամկետում ըստ ծառայության մատուցման ակտի։ Հյուրանոցային ծառայության ընտրության արձանագրությունը կուղարկվի բոլոր հայտ ներկայացնողներին մինչև մայիսի  6-ը։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Անի Համալբաշյանին

Հեռախոս՝  +374 93832366

Էլ. Փոստ՝ a.hamalbashyan@caritas.am

 

Պահանջվող ծառայության նկարագրություն

  • Հունիսի 13-14՝ ՝2 օր 1  գիշեր 30 անձի համար, ներառյալ գիշերակաց, ժողովասենյակի վարձակալություն, սնունդ՝ 2 ճաշ, 1 ընթրիք, 3 սուրճի ընդմիջում 1 նախաճաշ
  • Հունիսի 19-20 ՝ 2 օր 1 գիշեր 22 անձի համար, ներառյալ գիշերակաց, ժողովասենյակի վարձակալություն, սնունդ՝ 2 ճաշ, 1 ընթրիք, 3 սուրճի ընդմիջում, 1 նախաճաշ
  • Հունիսի 27-28-ը 2 օր 1 գիշեր՝ 32 անձի համար ներառյալ գիշերակաց, սնունդ ՝2 ճաշ, 1 ընթրիք, 1 նախաճաշ, 3 սուրճի ընդմիջում
  • Հուլիսի 8-10՝ 3 օր 2 գիշեր 40 անձի համար ներառյալ գիշերակաց, սնունդ 3 ճաշ, 2 ընթրիք, 2 նախաճաշ 5 սուրճի ընդմիջում
  • Հուլիսի 15-16՝2 օր 1 գիշեր՝ 20 անձի համար ներառյալ՝ գիշերակաց, սնունդ ՝2 ճաշ, 1 ընթրիք, 1 նախաճաշ, 3 սուրճի ընդմիջում
  • Հոկտեմբեր 3-4-ը 2 օր 1 գիշեր՝ 32 անձի համար ներառյալ գիշերակաց, սնունդ ՝2 ճաշ, 1 ընթրիք, 1 նախաճաշ, 3 սուրճի ընդմիջում

 

Պահանջվող նվազագույն ճաշացանկ՝ (կարելի է ներկայացնել համարժեք ճաշացանկ)

Նախաճաշ Ճաշ Ընթրիք Սուրճի ընդմիջում
Ձվաձեղ ըստ պահանջի Աղցան ամառային Աղցան կեսար Աղցան ամառային Աղցան ամառային Սև սուրճ, էսպրեսսո, լատե
Լոլիկ, վարունգ, ձիթապտուղ Հավով, սնկով աղցան Աղցան ամառային Աղցան վինեգրետ Վինեգրետ Սև թեյ, խոտաբույսերով թեյ
Պանրի տեսականի Թաբուլե Ծովախեցգետինով աղցան Մածունով աղցան Պանրի տեսականի Ջուր
Մսի տեսականի Մածունով աղցան Ֆետտա աղցան Մութաբալ Մսի տեսականի Կրուասաններ, բիսկվիթներ
Հումուս և մութաբալ Պանրի տեսականի Պանրի տեսականի Պանրի տեսականի Կանաչի Չորամրգեր
Կանաչի Մսի տեսականի Մսի տեսականի Մսի տեսականի Հավի կոտլետ Հավկիթի բքաբլիթներ, Նյութելլա
Հաց (լավաշ կամ հացիկներ) Կանաչի Կանաչի Կանաչի Տավարի ռագու Խնձոր, Բանան, տանձ, խաղող
Թարմ քամած հյութ Խոզի խորոված Հավի կրծքամիս,պիկատա Քյուֆթա Դեղին բրինձ Շոկոլադի սալիկներ, մակարոն, մուրաբա
Թեյ սուրճ Կարտոֆիլ ջեռոցում Բրինձ բանջարեղենով Արիշտա Սնկով սուպ Թարմ քամած հյութ
Կարագ, մեղր ջեմ Վերմիշել Ձկան խորոված Մեքսիկական հավ Մրգի տեսականի
Մրգի տեսականի Հավով սուպ Սնկապուր Բանջարեղենով սուպ Սպաս
Եգիպտացորենի փաթիլներ Միրգ Միրգ Խմորեղեն
Կաթ
Փանքեյք և նյութելլա