Ծրագիր՝ «Հայաստանում պարենային անվտանգության կայուն լուծումներ»

Իրականացման վայր՝Շիրակի մարզ,

Ծրագրիտևողություն՝01.02.2025թ.–31.01.2027թ.

 

1.Ներածություն

Սույն տեխնիկական առաջադրանքը մշակվել է «Հայաստանում պարենային անվտանգության կայուն լուծումներ» ծրագրի շրջանակում ջերմատան կառուցման/տեղադրման աշխատանքների իրականացման համար։

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Շիրակի մարզում 255 ընտանիքի եւ նրանց երեխաների պարենային ապահովության բարձրացմանը՝ սննդարար սննդի հասանելիության, սննդի կայուն արտադրության եւ ֆինանսական արդյունավետ պլանավորման միջոցով։

 

2. Ընդհանուր տեխնիկական պահանջներ

Ջերմատան կառուցման/տեղադրման համար օգտագործվող բոլոր նյութերը պետք է լինեն նոր, գործարանային արտադրության եւ բարձր որակի։

 

3. Ջերմատան կոնստրուկցիա

  • Ջերմատան մետաղական կոնստրուկցիան եւ ամրակցող բոլոր պետք է լինեն ՝ ցինկապատ /չժանգոտվող մետաղից կամ ներկապատ։ /գնառաջարկը ներկայացնել 3 տարբերակներին համապատասխան/;
  • Կրող խողովակների հաստությունը պետք է ապահովի կոնստրուկցիայի անհրաժեշտ դիմադրողականությունն ու ծանրաբեռնվածության աստիճանը՝ համաձայն սույն տեխնիկական պահանջների։
  • Մասնակիցը հայտում պետք է ներկայացնի առաջարկվող նյութերի հնարավոր տարբերակները, դրանց տեխնիկական բնութագրերը եւ արժեքները։

 

4. Ջերմատան չափերը և կառուցվածքային պահանջները

  • Ջերմատունը պետք է լինի մետաղական ամուր հիմնակմախքով, թունելային տիպի։
  • Ջերմատան մակերեսը՝ մինչև 72 քմ։
  • Կամարի գագաթնակետում բարձրությունը պետք է լինի առնվազն 3 մետր։
  • Ջերմատան երկարությունը պետք է հաշվարկվի այնպես, որ ապահովվի ծրագրով նախատեսված մակերեսը։
  • Հենասյուների բարձրությունը պետք է լինի առնվազն 2 մետր։
  • Հենասյուները պետք է ամրացվեն մետաղյա հիմնասյուների վրա՝ առնվազն 60– 80 սմ-ից մինչև 1 մետր խորությամբ, հեղյուս-մանեկային ամրացմամբ։
  • Հենասյուները պետք է ամրակցվեն ջերմատան ամբողջ պարագծով՝ հիմքի և վերին հատվածներում։
  • Կամարները պետք է ամրակցվեն միմյանց առնվազն երեք հատվածներում՝ ջերմատան ամբողջ երկարությամբ։
  • Պտուտակները, մալուխները և մյուս ամրակցող դետալները պետք է լինեն բարձրորակ ցինկապատ կամ այլ չժանգոտվող մետաղից:

 

5. Դիմադրողականություն և ծանրաբեռնվածություն

Առաջարկվող ջերմատունը պետք է ապահովի՝

  • դիմադրողականություն մինչև 100 կմ/ժամ քամու արագության պայմաններում,
  • մակերեսի վրա մինչև 30 կգ/քմ ձյան բեռնվածություն,
  • մինչև 18 կգ/քմ բերքի բեռնվածություն։

 

6. Ծածկային թաղանթներ

Ջերմատունը պետք է պատված լինի երկշերտ պոլիէթիլենային թաղանթով։

Վերին շերտ՝

• նյութ՝ պոլիէթիլեն,
• հաստություն՝ առնվազն 150 միկրոն,
• նախատեսված՝ փչովի եղանակով օգտագործման համար,
• հատուկ օդամղիչով,
• լուսաթափանցելիություն՝ 94%,
• հավելանյութ՝ UV,
• գործարանային երաշխիք՝ առնվազն 3 տարի։

Ստորին շերտ՝

• նյութ՝ պոլիէթիլեն,
• հաստություն՝ առնվազն 150 միկրոն,
• հավելանյութեր՝ IR (ջերմախնայող), AD (հակակաթոցային), UV,
• գործարանային երաշխիք՝ առնվազն 3 տարի։

Երկու շերտերն էլ պետք է ապահովեն բարձր լուսաթափանցելիություն։

 

7.Դռներ

Ջերմատունը պետք է ունենա դռներ՝
• լայնությունը՝ առնվազն 1.20 մ,
• բարձրությունը՝ առնվազն 2 մ,
• նյութը՝ չժանգոտվող մետաղ կամ երկշերտ հակակոռոզիոն ներկով մշակված պողպատ։

 

8.Օդափոխության համակարգ

Օդափոխությունը պետք է իրականացվի տանիքային հատվածներում տեղադրված բացվող պատուհանների միջոցով։

 

9.Ոռոգման համակարգ

Ջերմատունը պետք է ապահովված լինի ոռոգման համակարգով, որը ներառում է՝

• 750–1000 լիտր տարողությամբ ջրի կուտակիչ տարա,
• բարձրորակ կաթիլային խողովակներ,
• կաթիլային անցքեր՝ 15–20 սմ հեռավորությամբ,
• ջրամղիչ պոմպ,
• ավտոմատ կառավարման համակարգ։

Ոռոգման համակարգի ներքին կառուցվածքը պետք է համաձայնեցվի պատվիրատու կազմակերպության և շահառուի հետ։

 

10. Լրացուցիչ պայմաններ

Մասնակիցը պետք է ներկայացնի մինչև 72 քմ մակերեսով ջերմատան հիմնական ճարտարապետական-կոնստրուկտիվ մասի նախագիծ, ներառյալ համապատասխան տարածքի կոորդինատների հիման վրա կազմված փորձագիտական եզրակացությունը:

 

11.Երաշխիքային պայմաններ

Ջերմատան երաշխիքային ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի։

 

12.շխատանքների կատարման ժամկետ

• Աշխատանքների մեկնարկ՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից
• Աշխատանքների ավարտ՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը 45 օրվա ընթացքում։

 

13.Մրցույթի մասնակցի կողմից ներկայացվող փաստաթղթեր

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. Գնային առաջարկ՝ մանրամասն բյուջեով,
  2. Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն,
  3. Վերջին 3 տարիների ընթացքում իրականացված նմանատիպ աշխատանքների օրինակներ,
  4. Այլ փաստաթղթեր, որոնք կհաստատեն կազմակերպության հուսալիությունը և
    փորձը, այդ թվում՝
    •  համագործակցած կազմակերպությունների հավաստագրեր,
    • պատվոգրեր,
    • շնորհակալագրեր,
    • այլ համապատասխան տեղեկանքներ։

 

14.Դիմելու կարգ

Ընտրության գործընթացին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է իրենց հայտը ներկայացնեն հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ g.norikyan@caritas.am և eduard.khachatryan@caritas.am:

Ներկայացված առաջարկը պետք է լիովին համապատասխանի սույն տեխնիկական առաջադրանքի պահանջներին և անհրածեշտ է ներկայացնել՝ ցածր և միջին գնային սեգմենտին համապատասխան առաջարկներ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ ապրիլի 20,2026թ․

Թեկնածուները արդյունքների մասին կտեղեկացվեն ներկայացված առաջարկների քննարկումից հետո։