Ծրագիր՝ «Հայաստանում պարենային անվտանգության կայուն լուծումներ»
Իրականացման վայր՝Շիրակի մարզ,
Ծրագրիտևողություն՝01.02.2025թ.–31.01.2027թ.
1.Ներածություն
Սույն տեխնիկական առաջադրանքը մշակվել է «Հայաստանում պարենային անվտանգության կայուն լուծումներ» ծրագրի շրջանակում ջերմատան կառուցման/տեղադրման աշխատանքների իրականացման համար։
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Շիրակի մարզում 255 ընտանիքի եւ նրանց երեխաների պարենային ապահովության բարձրացմանը՝ սննդարար սննդի հասանելիության, սննդի կայուն արտադրության եւ ֆինանսական արդյունավետ պլանավորման միջոցով։
2. Ընդհանուր տեխնիկական պահանջներ
Ջերմատան կառուցման/տեղադրման համար օգտագործվող բոլոր նյութերը պետք է լինեն նոր, գործարանային արտադրության եւ բարձր որակի։
3. Ջերմատան կոնստրուկցիա
- Ջերմատան մետաղական կոնստրուկցիան եւ ամրակցող բոլոր պետք է լինեն ՝ ցինկապատ /չժանգոտվող մետաղից կամ ներկապատ։ /գնառաջարկը ներկայացնել 3 տարբերակներին համապատասխան/;
- Կրող խողովակների հաստությունը պետք է ապահովի կոնստրուկցիայի անհրաժեշտ դիմադրողականությունն ու ծանրաբեռնվածության աստիճանը՝ համաձայն սույն տեխնիկական պահանջների։
- Մասնակիցը հայտում պետք է ներկայացնի առաջարկվող նյութերի հնարավոր տարբերակները, դրանց տեխնիկական բնութագրերը եւ արժեքները։
4. Ջերմատան չափերը և կառուցվածքային պահանջները
- Ջերմատունը պետք է լինի մետաղական ամուր հիմնակմախքով, թունելային տիպի։
- Ջերմատան մակերեսը՝ մինչև 72 քմ։
- Կամարի գագաթնակետում բարձրությունը պետք է լինի առնվազն 3 մետր։
- Ջերմատան երկարությունը պետք է հաշվարկվի այնպես, որ ապահովվի ծրագրով նախատեսված մակերեսը։
- Հենասյուների բարձրությունը պետք է լինի առնվազն 2 մետր։
- Հենասյուները պետք է ամրացվեն մետաղյա հիմնասյուների վրա՝ առնվազն 60– 80 սմ-ից մինչև 1 մետր խորությամբ, հեղյուս-մանեկային ամրացմամբ։
- Հենասյուները պետք է ամրակցվեն ջերմատան ամբողջ պարագծով՝ հիմքի և վերին հատվածներում։
- Կամարները պետք է ամրակցվեն միմյանց առնվազն երեք հատվածներում՝ ջերմատան ամբողջ երկարությամբ։
- Պտուտակները, մալուխները և մյուս ամրակցող դետալները պետք է լինեն բարձրորակ ցինկապատ կամ այլ չժանգոտվող մետաղից:
5. Դիմադրողականություն և ծանրաբեռնվածություն
Առաջարկվող ջերմատունը պետք է ապահովի՝
- դիմադրողականություն մինչև 100 կմ/ժամ քամու արագության պայմաններում,
- մակերեսի վրա մինչև 30 կգ/քմ ձյան բեռնվածություն,
- մինչև 18 կգ/քմ բերքի բեռնվածություն։
6. Ծածկային թաղանթներ
Ջերմատունը պետք է պատված լինի երկշերտ պոլիէթիլենային թաղանթով։
Վերին շերտ՝
• նյութ՝ պոլիէթիլեն,
• հաստություն՝ առնվազն 150 միկրոն,
• նախատեսված՝ փչովի եղանակով օգտագործման համար,
• հատուկ օդամղիչով,
• լուսաթափանցելիություն՝ 94%,
• հավելանյութ՝ UV,
• գործարանային երաշխիք՝ առնվազն 3 տարի։
Ստորին շերտ՝
• նյութ՝ պոլիէթիլեն,
• հաստություն՝ առնվազն 150 միկրոն,
• հավելանյութեր՝ IR (ջերմախնայող), AD (հակակաթոցային), UV,
• գործարանային երաշխիք՝ առնվազն 3 տարի։
Երկու շերտերն էլ պետք է ապահովեն բարձր լուսաթափանցելիություն։
7.Դռներ
Ջերմատունը պետք է ունենա դռներ՝
• լայնությունը՝ առնվազն 1.20 մ,
• բարձրությունը՝ առնվազն 2 մ,
• նյութը՝ չժանգոտվող մետաղ կամ երկշերտ հակակոռոզիոն ներկով մշակված պողպատ։
8.Օդափոխության համակարգ
Օդափոխությունը պետք է իրականացվի տանիքային հատվածներում տեղադրված բացվող պատուհանների միջոցով։
9.Ոռոգման համակարգ
Ջերմատունը պետք է ապահովված լինի ոռոգման համակարգով, որը ներառում է՝
• 750–1000 լիտր տարողությամբ ջրի կուտակիչ տարա,
• բարձրորակ կաթիլային խողովակներ,
• կաթիլային անցքեր՝ 15–20 սմ հեռավորությամբ,
• ջրամղիչ պոմպ,
• ավտոմատ կառավարման համակարգ։
Ոռոգման համակարգի ներքին կառուցվածքը պետք է համաձայնեցվի պատվիրատու կազմակերպության և շահառուի հետ։
10. Լրացուցիչ պայմաններ
Մասնակիցը պետք է ներկայացնի մինչև 72 քմ մակերեսով ջերմատան հիմնական ճարտարապետական-կոնստրուկտիվ մասի նախագիծ, ներառյալ համապատասխան տարածքի կոորդինատների հիման վրա կազմված փորձագիտական եզրակացությունը:
11.Երաշխիքային պայմաններ
Ջերմատան երաշխիքային ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի։
12.շխատանքների կատարման ժամկետ
• Աշխատանքների մեկնարկ՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից
• Աշխատանքների ավարտ՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը 45 օրվա ընթացքում։
13.Մրցույթի մասնակցի կողմից ներկայացվող փաստաթղթեր
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Գնային առաջարկ՝ մանրամասն բյուջեով,
- Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն,
- Վերջին 3 տարիների ընթացքում իրականացված նմանատիպ աշխատանքների օրինակներ,
- Այլ փաստաթղթեր, որոնք կհաստատեն կազմակերպության հուսալիությունը և
փորձը, այդ թվում՝
-
- համագործակցած կազմակերպությունների հավաստագրեր,
- պատվոգրեր,
- շնորհակալագրեր,
- այլ համապատասխան տեղեկանքներ։
14.Դիմելու կարգ
Ընտրության գործընթացին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է իրենց հայտը ներկայացնեն հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ g.norikyan@caritas.am և eduard.khachatryan@caritas.am:
Ներկայացված առաջարկը պետք է լիովին համապատասխանի սույն տեխնիկական առաջադրանքի պահանջներին և անհրածեշտ է ներկայացնել՝ ցածր և միջին գնային սեգմենտին համապատասխան առաջարկներ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ ապրիլի 20,2026թ․
Թեկնածուները արդյունքների մասին կտեղեկացվեն ներկայացված առաջարկների քննարկումից հետո։








