- Նպատակ
Աշխատանքի նպատակը տնային խնամքի ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի գնահատումն է և մեկ շահառուի սպասարկման միջին արժեքի հաշվարկը՝ ելնելով ծառայությունների ծավալից, այցելությունների հաճախականությունից, ինչպես նաև ներգրավվող մարդկային ռեսուրսների կազմից։
Միաժամանակ նպատակն է գնահատել ծառայության կազմակերպման տարբեր մոտեցումների ֆինանսական ազդեցությունը՝ տարբեր ինտենսիվության և կառուցվածքային մոդելների պայմաններում։
- Հիմնավորում
Տնային խնամքի ծառայությունները իրականացվում են գործող չափորոշիչների հիման վրա, որոնցում սահմանված են՝
- շահառուների խմբերը (Ա և Բ),
- մասնագետների ներգրավվածության պահանջները,
- այցելությունների հաճախականությունը,
- տրամադրվող ծառայությունների ծավալը։
Միևնույն ժամանակ, ծառայության մատուցման արդյունավետության բարձրացման և ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից կարևոր է գնահատել ծառայության կազմակերպման տարբեր հնարավոր մոդելների ֆինանսական ազդեցությունը։
Քանի որ շահառուների խմբերը տարբերվում են ծառայությունների ծավալով և ինտենսիվությամբ, անհրաժեշտ է հաշվարկել յուրաքանչյուր խմբի մեկ շահառուի սպասարկման իրական արժեքը՝ ինչպես գործող պայմաններում, այնպես էլ տարբեր կազմակերպչական մոտեցումների դեպքում։
Այս գնահատումը կարևոր է՝
- ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման,
- ծրագրի իրագործելիության գնահատման,
- ծառայության որակի պահպանման և բարձրացման համար։
- Աշխատանքի խնդիրները
3.1. Ֆինանսական հաշվարկներ՝ գործող չափորոշիչների հիման վրա
- Վերլուծել գործող չափորոշիչներով սահմանված պահանջները՝
- Ա խմբի համար
- Բ խմբի համար
ներառյալ՝
- մասնագետների ներգրավվածության հաճախականությունը,
- այցելությունների տեսակները,
- ծառայությունների ծավալը (ժամաքանակ)։
- Հաշվարկել մեկ շահառուի սպասարկման ամբողջական միջին ծախսը՝
- Ա խմբի համար առանձին,
- Բ խմբի համար առանձին։
- Ծախսերի հաշվարկում ներառել՝
- աշխատավարձային ծախսեր (սոցիալական խնամող, սոցիալական աշխատող և այլ ներգրավվող մասնագետներ),
- ժամանակի արժեքի հաշվարկ (մեկ մասնագետի ժամային արժեք),
- ճանապարհածախս,
- վարչական և օպերացիոն ծախսեր,
- ծառայության մատուցման համար անհրաժեշտ այլ ռեսուրսներ։
3.2. Ծախսերի կառուցվածքի վերլուծություն
- Ներկայացնել ծախսերի մանրամասն կառուցվածքը՝ ըստ բաղադրիչների։
- Իրականացնել ծառայության կազմակերպման տարբեր մոդելների ֆինանսական գնահատում՝ հաշվի առնելով՝
- ներգրավվող մասնագետների կազմի տարբերակները,
- նրանց գործառույթների բաշխումը,
- ծառայության ինտենսիվությունը և ծավալը։
- Ներկայացնել սցենարային հաշվարկներ՝ առնվազն հետևյալ տրամաբանությամբ՝
- նվազագույն (բազային) ծառայության մոդել,
- միջին ինտենսիվության ծառայության մոդել,
- բարձր ինտենսիվության / ընդլայնված ծառայության մոդել։
3.3. Ծառայության ծավալի և ռեսուրսների փոփոխականության գնահատում
- Հաշվարկել ծառայության արժեքը տարբեր պայմաններում՝ հաշվի առնելով՝
- ծառայության ժամաքանակի փոփոխություն,
- այցելությունների հաճախականության փոփոխություն,
- մասնագետների ներգրավվածության տարբեր մակարդակներ։
- Իրականացնել զգայունության վերլուծություն՝ գնահատելու համար, թե ինչպես են հիմնական փոփոխությունները (ժամաքանակ, մասնագետների կազմ, հաճախականություն) ազդում մեկ շահառուի սպասարկման արժեքի վրա։
3.4. Համակարգային գնահատում և առաջարկություններ
- Վերլուծել գործող ֆինանսավորման մեխանիզմի համապատասխանությունը ծառայության իրական ծախսերին։
- Համեմատել տարբեր կազմակերպչական մոդելների ֆինանսական արդյունավետությունը։
- Առաջարկել ֆինանսավորման հնարավոր տարբերակներ՝ հիմնված իրական ծախսերի և հաշվարկված սցենարների վրա։
- Ակնկալվող արդյունքներ
- Ֆինանսական հաշվարկների ամբողջական զեկույց, ներառյալ՝
- Ա խմբի մեկ շահառուի միջին արժեք,
- Բ խմբի մեկ շահառուի միջին արժեք։
- Ծախսերի կառուցվածքի մանրամասն աղյուսակ։
- Տարբեր ծառայության մոդելների (նվազագույն, միջին, բարձր ինտենսիվության) ֆինանսական հաշվարկներ։
- Ծառայության ծավալի և հիմնական փոփոխականների ազդեցության գնահատում (զգայունության վերլուծություն)։
- Գործող ֆինանսավորման մեխանիզմի համեմատական գնահատում։
- Իրական ծախսերի վրա հիմնված ֆինանսական և կազմակերպչական առաջարկություններ։
- Մեթոդաբանություն
Աշխատանքը պետք է իրականացվի հետևյալ մեթոդների կիրառմամբ՝
- գործող չափորոշիչների ուսումնասիրություն,
- ֆինանսական տվյալների հավաքագրում,
- ծախսերի հաշվարկ,
- սցենարային մոդելավորում,
- զգայունության վերլուծություն,
- քանակական և որակական վերլուծություն,
- շահագրգիռ կողմերի հարցազրույցներ,
- ծախս–արդյունավետության գնահատում։
- Ժամկետներ
Ընդհանուր տևողություն՝ 8 շաբաթ
- I փուլ – տվյալների հավաքագրում – 2 շաբաթ
- II փուլ – ֆինանսական հաշվարկներ – 3 շաբաթ
- III փուլ – զեկույց և առաջարկություններ – 3 շաբաթ
- Պահանջվող հմտություններ
- Ֆինանսական գնահատումների փորձ
- Սոցիալական ծառայությունների կամ տնային խնամքի ոլորտի իմացություն
- Տվյալների վերլուծության հմտություններ
- Ծախսային մոդելների կառուցման փորձ
- Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ
- Դիմելու կարգ
Հետաքրքրված մասնագետները կամ կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու իրենց հայտը, որը պետք է ներառի հետևյալ բաղադրիչները՝
- Գնային առաջարկ
- Աշխատանքի իրականացման ընդհանուր արժեքը
- Տեխնիկական առաջարկ (մեթոդաբանական մոտեցում)
- Աշխատանքի իրականացման մանրամասն նկարագրություն
- Առաջարկվող մեթոդաբանություն և գործիքակազմ
- Տվյալների հավաքագրման և վերլուծության մոտեցումներ
- Սցենարային մոդելավորման և զգայունության վերլուծության իրականացման ձևաչափ
- Աշխատանքային պլան և ժամանակացույց
- Գործողությունների փուլային նկարագրություն
- Յուրաքանչյուր փուլի իրականացման ժամկետներ
- Մասնագիտական փորձ և կարողություններ
- Համապատասխան փորձը ներկայացնող ինքնակենսագրություն (CV)
- Նախկին նմանատիպ աշխատանքների օրինակներ (եթե առկա են)
- Այլ հավելյալ տեղեկություններ (ըստ անհրաժեշտության)
- Առաջարկվող թիմի կազմ (եթե դիմում է կազմակերպություն)
- Այլ փաստաթղթեր, որոնք կարող են հիմնավորել թեկնածուի համապատասխանությունը
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ մինչև ապրիլի 30-ը (ներառյալ)։
Հայտերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ +374-98-885-775








