1. Նպատակ

Աշխատանքի նպատակը տնային խնամքի ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի գնահատումն է և մեկ շահառուի սպասարկման միջին արժեքի հաշվարկը՝ ելնելով ծառայությունների ծավալից, այցելությունների հաճախականությունից, ինչպես նաև ներգրավվող մարդկային ռեսուրսների կազմից։

Միաժամանակ նպատակն է գնահատել ծառայության կազմակերպման տարբեր մոտեցումների ֆինանսական ազդեցությունը՝ տարբեր ինտենսիվության և կառուցվածքային մոդելների պայմաններում։

 

  1. Հիմնավորում

Տնային խնամքի ծառայությունները իրականացվում են գործող չափորոշիչների հիման վրա, որոնցում սահմանված են՝

  • շահառուների խմբերը (Ա և Բ),
  • մասնագետների ներգրավվածության պահանջները,
  • այցելությունների հաճախականությունը,
  • տրամադրվող ծառայությունների ծավալը։

Միևնույն ժամանակ, ծառայության մատուցման արդյունավետության բարձրացման և ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից կարևոր է գնահատել ծառայության կազմակերպման տարբեր հնարավոր մոդելների ֆինանսական ազդեցությունը։

Քանի որ շահառուների խմբերը տարբերվում են ծառայությունների ծավալով և ինտենսիվությամբ, անհրաժեշտ է հաշվարկել յուրաքանչյուր խմբի մեկ շահառուի սպասարկման իրական արժեքը՝ ինչպես գործող պայմաններում, այնպես էլ տարբեր կազմակերպչական մոտեցումների դեպքում։

Այս գնահատումը կարևոր է՝

  • ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման,
  • ծրագրի իրագործելիության գնահատման,
  • ծառայության որակի պահպանման և բարձրացման համար։

 

  1. Աշխատանքի խնդիրները

3.1. Ֆինանսական հաշվարկներ՝ գործող չափորոշիչների հիման վրա

  1. Վերլուծել գործող չափորոշիչներով սահմանված պահանջները՝
    • Ա խմբի համար
    • Բ խմբի համար

ներառյալ՝

  • մասնագետների ներգրավվածության հաճախականությունը,
  • այցելությունների տեսակները,
  • ծառայությունների ծավալը (ժամաքանակ)։
  1. Հաշվարկել մեկ շահառուի սպասարկման ամբողջական միջին ծախսը՝
    • Ա խմբի համար առանձին,
    • Բ խմբի համար առանձին։
  2. Ծախսերի հաշվարկում ներառել՝
  • աշխատավարձային ծախսեր (սոցիալական խնամող, սոցիալական աշխատող և այլ ներգրավվող մասնագետներ),
  • ժամանակի արժեքի հաշվարկ (մեկ մասնագետի ժամային արժեք),
  • ճանապարհածախս,
  • վարչական և օպերացիոն ծախսեր,
  • ծառայության մատուցման համար անհրաժեշտ այլ ռեսուրսներ։

 

3.2. Ծախսերի կառուցվածքի վերլուծություն

  1. Ներկայացնել ծախսերի մանրամասն կառուցվածքը՝ ըստ բաղադրիչների։
  2. Իրականացնել ծառայության կազմակերպման տարբեր մոդելների ֆինանսական գնահատում՝ հաշվի առնելով՝
  • ներգրավվող մասնագետների կազմի տարբերակները,
  • նրանց գործառույթների բաշխումը,
  • ծառայության ինտենսիվությունը և ծավալը։
  1. Ներկայացնել սցենարային հաշվարկներ՝ առնվազն հետևյալ տրամաբանությամբ՝
  • նվազագույն (բազային) ծառայության մոդել,
  • միջին ինտենսիվության ծառայության մոդել,
  • բարձր ինտենսիվության / ընդլայնված ծառայության մոդել։

 

3.3. Ծառայության ծավալի և ռեսուրսների փոփոխականության գնահատում

  1. Հաշվարկել ծառայության արժեքը տարբեր պայմաններում՝ հաշվի առնելով՝
  • ծառայության ժամաքանակի փոփոխություն,
  • այցելությունների հաճախականության փոփոխություն,
  • մասնագետների ներգրավվածության տարբեր մակարդակներ։
  1. Իրականացնել զգայունության վերլուծություն՝ գնահատելու համար, թե ինչպես են հիմնական  փոփոխությունները (ժամաքանակ, մասնագետների կազմ, հաճախականություն) ազդում մեկ շահառուի սպասարկման արժեքի վրա։

 

3.4. Համակարգային գնահատում և առաջարկություններ

  1. Վերլուծել գործող ֆինանսավորման մեխանիզմի համապատասխանությունը ծառայության իրական ծախսերին։
  2. Համեմատել տարբեր կազմակերպչական մոդելների ֆինանսական արդյունավետությունը։
  3. Առաջարկել ֆինանսավորման հնարավոր տարբերակներ՝ հիմնված իրական ծախսերի և հաշվարկված սցենարների վրա։

 

  1. Ակնկալվող արդյունքներ
  1. Ֆինանսական հաշվարկների ամբողջական զեկույց, ներառյալ՝
    • Ա խմբի մեկ շահառուի միջին արժեք,
    • Բ խմբի մեկ շահառուի միջին արժեք։
  2. Ծախսերի կառուցվածքի մանրամասն աղյուսակ։
  3. Տարբեր ծառայության մոդելների (նվազագույն, միջին, բարձր ինտենսիվության) ֆինանսական հաշվարկներ։
  4. Ծառայության ծավալի և հիմնական փոփոխականների ազդեցության գնահատում (զգայունության վերլուծություն)։
  5. Գործող ֆինանսավորման մեխանիզմի համեմատական գնահատում։
  6. Իրական ծախսերի վրա հիմնված ֆինանսական և կազմակերպչական առաջարկություններ։

 

  1. Մեթոդաբանություն

Աշխատանքը պետք է իրականացվի հետևյալ մեթոդների կիրառմամբ՝

  • գործող չափորոշիչների ուսումնասիրություն,
  • ֆինանսական տվյալների հավաքագրում,
  • ծախսերի հաշվարկ,
  • սցենարային մոդելավորում,
  • զգայունության վերլուծություն,
  • քանակական և որակական վերլուծություն,
  • շահագրգիռ կողմերի հարցազրույցներ,
  • ծախս–արդյունավետության գնահատում։

 

  1. Ժամկետներ

Ընդհանուր տևողություն՝ 8 շաբաթ

  • I փուլ – տվյալների հավաքագրում – 2 շաբաթ
  • II փուլ – ֆինանսական հաշվարկներ – 3 շաբաթ
  • III փուլ – զեկույց և առաջարկություններ – 3 շաբաթ

 

  1. Պահանջվող հմտություններ
  • Ֆինանսական գնահատումների փորձ
  • Սոցիալական ծառայությունների կամ տնային խնամքի ոլորտի իմացություն
  • Տվյալների վերլուծության հմտություններ
  • Ծախսային մոդելների կառուցման փորձ
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ

 

  1. Դիմելու կարգ

Հետաքրքրված մասնագետները կամ կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու իրենց հայտը, որը պետք է ներառի հետևյալ բաղադրիչները՝

  1. Գնային առաջարկ
    • Աշխատանքի իրականացման ընդհանուր արժեքը
  2. Տեխնիկական առաջարկ (մեթոդաբանական մոտեցում)
    • Աշխատանքի իրականացման մանրամասն նկարագրություն
    • Առաջարկվող մեթոդաբանություն և գործիքակազմ
    • Տվյալների հավաքագրման և վերլուծության մոտեցումներ
    • Սցենարային մոդելավորման և զգայունության վերլուծության իրականացման ձևաչափ
  3. Աշխատանքային պլան և ժամանակացույց
    • Գործողությունների փուլային նկարագրություն
    • Յուրաքանչյուր փուլի իրականացման ժամկետներ
  4. Մասնագիտական փորձ և կարողություններ
    • Համապատասխան փորձը ներկայացնող ինքնակենսագրություն (CV)
    • Նախկին նմանատիպ աշխատանքների օրինակներ (եթե առկա են)
  5. Այլ հավելյալ տեղեկություններ (ըստ անհրաժեշտության)
    • Առաջարկվող թիմի կազմ (եթե դիմում է կազմակերպություն)
    • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են հիմնավորել թեկնածուի համապատասխանությունը

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ մինչև ապրիլի 30-ը (ներառյալ)։

Հայտերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ +374-98-885-775