Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Street-Art-ի ստղծման ծառայության պայմանագիր։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։
Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։
Հայտերի բացումից հետո 1 օրվա ընթացքում շտկումներ կարելի է կատարել բոլոր տվյալներում բացի գնառաջարկից։
Գնանշման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- Աշխատանքի էսկիզ,
- Գաղափարի համառոտ նկարագրություն և իրականացման ժամանակացույց
- Ֆինանսական առաջարկ (հավելված 1)
- Աշխատանքների պորտֆոլիո
- Ինքնակենսագրական
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am հասցեին մինչև Ապրիլի 30-ը վերնագրում նշելով IEQE26-7
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093832366 հեռախոսահամարին
Թեմա: Street-Art-ի ստղծման ծառայության մատուցման գնանշման հրավեր
🎨 ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ STREET-ART ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սույնով հայտարարվում է բաց մրցույթ՝ ուղղված street-art արվեստագետների ներգրավմանը՝ քաղաքային միջավայրում ներառականության թեմայով արվեստի գործի ստեղծման նպատակով։
🎯 Մրցույթի նպատակը
Մրցույթի նպատակն է խթանել հանրային տարածքներում ներառականության գաղափարի տարածումը՝ ստեղծելով բարձր գեղարվեստական և գաղափարական արժեք ունեցող street-art աշխատանք`
- խթանելու ներառական կրթության արժեքների տարածումը հանրության լայն շերտերում
- ձևավորելու հավասարության և բազմազանության նկատմամբ դրական վերաբերմունք
- բարձրացնելու հանրային իրազեկվածության մակարդակը կրթության հասանելիության կարևորության վերաբերյալ
- ստեղծելու մտածելու և քննարկման առիթ հանդիսացող հանրային միջավայր
- ընդգծելու, որ յուրաքանչյուր երեխա ունի ներառական և համապատասխան որակյալ կրթության իրավունք՝ անկախ առանձնահատկություններից։
🧩 Թեմա
Ներառականություն
Խորագիր՝ «Տես ինձ ոչ թե իմ հաշմանդամությունը»
Թեման ուղղված է հասարակության մեջ կարծրատիպերի հաղթահարմանը և յուրաքանչյուր անձի արժանապատվության, հնարավորությունների և ինքնության ամբողջական ընկալման խթանմանը։
🖌️ Մրցույթի պահանջներ
- Մասնակից արվեստագետները պետք է ներկայացնեն՝
առաջարկվող աշխատանքի գաղափարը՝ էսքիզի կամ փոքր մակետի տեսքով, - ստեղծագործական մոտեցման համառոտ նկարագրություն (ըստ ցանկության)։
Նախատեսվող աշխատանքի մոտավոր չափերն են՝ 3,5 x 2,5 մետր։
Ընտրված աշխատանքը կիրականացվի և կտեղադրվի քաղաքի տեսանելի պատերից մեկում։
✨ Ընտրության չափանիշներ
Նախապատվությունը կտրվի այն առաջարկներին, որոնք՝
- ունեն հստակ սոցիալական ուղերձ,
- արտահայտում են գաղափարական խորություն,
- ունեն բարձր տեսողական ազդեցություն և ինքնատիպություն։
📅 Ժամկետներ
- Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ Ապրիլի 30
- Ընտրված աշխատանքի իրականացում և բացման արարողություն՝ հունիսի 1
📌 Լրացուցիչ տեղեկատվություն
Մրցույթը միտված է ոչ միայն գեղարվեստական արժեք ստեղծելուն, այլև հանրային գիտակցության ձևավորմանը և ներառական հասարակության խթանմանը։ Մասնակիցների աշխատանքները դիտարկվելու են որպես կարևոր ներդրում սոցիալական փոփոխությունների գործընթացում։
Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված արվեստագետներին մասնակցել մրցույթին և ներկայացնել իրենց ստեղծագործական առաջարկները։
Գնառաջարկների ներկայացման պայմաններ
Ներկայացվող փաստաթղթերը՝
- Աշխատանքի էսկիզ,
- Գաղափարի համառոտ նկարագրություն և իրականացման ժամանակացույց
- Ֆինանսական առաջարկ (հավելված 1)
- Աշխատանքների պորտֆոլիո
- Ինքնակենսագրական
Հայկական Կարիտասը կարևորում է արվեստի դերը՝ որպես հասարկությանը կրթելու վերափոխելու սոցիալական փոփոխությունների խթան և վստահ է, որ այս նախաձեռնությունը կնպաստի ավելի ներառական և համերաշխ հասարակության ձևավորմանը։








