Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Street-Art-ի ստղծման ծառայության պայմանագիր։

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։

Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։

Հայտերի բացումից հետո 1 օրվա ընթացքում շտկումներ կարելի է կատարել բոլոր տվյալներում բացի գնառաջարկից։

Գնանշման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել

  • Աշխատանքի էսկիզ,
  • Գաղափարի համառոտ նկարագրություն և իրականացման ժամանակացույց
  • Ֆինանսական առաջարկ (հավելված 1)
  • Աշխատանքների պորտֆոլիո
  • Ինքնակենսագրական

 

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am  հասցեին մինչև Ապրիլի 30-ը վերնագրում նշելով  IEQE26-7 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093832366 հեռախոսահամարին


Թեմա: Street-Art-ի ստղծման ծառայության մատուցման գնանշման հրավեր

🎨 ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ STREET-ART ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սույնով հայտարարվում է բաց մրցույթ՝ ուղղված street-art արվեստագետների ներգրավմանը՝ քաղաքային միջավայրում ներառականության թեմայով արվեստի գործի ստեղծման նպատակով։

 

🎯 Մրցույթի նպատակը

Մրցույթի նպատակն է խթանել հանրային տարածքներում ներառականության գաղափարի տարածումը՝ ստեղծելով բարձր գեղարվեստական և գաղափարական արժեք ունեցող street-art աշխատանք`

  • խթանելու ներառական կրթության արժեքների տարածումը հանրության լայն շերտերում
  • ձևավորելու հավասարության և բազմազանության նկատմամբ դրական վերաբերմունք
  • բարձրացնելու հանրային իրազեկվածության մակարդակը կրթության հասանելիության կարևորության վերաբերյալ
  • ստեղծելու մտածելու և քննարկման առիթ հանդիսացող հանրային միջավայր
  • ընդգծելու, որ յուրաքանչյուր երեխա ունի ներառական և համապատասխան որակյալ կրթության իրավունք՝ անկախ  առանձնահատկություններից։

 

🧩 Թեմա

Ներառականություն
Խորագիր՝ «Տես ինձ ոչ թե իմ հաշմանդամությունը»

Թեման ուղղված է հասարակության մեջ կարծրատիպերի հաղթահարմանը և յուրաքանչյուր անձի արժանապատվության, հնարավորությունների և ինքնության ամբողջական ընկալման խթանմանը։

 

🖌️ Մրցույթի պահանջներ

  • Մասնակից արվեստագետները պետք է ներկայացնեն՝
    առաջարկվող աշխատանքի գաղափարը՝ էսքիզի կամ փոքր մակետի տեսքով,
  • ստեղծագործական մոտեցման համառոտ նկարագրություն (ըստ ցանկության)։

Նախատեսվող աշխատանքի մոտավոր չափերն են՝ 3,5 x 2,5 մետր։

Ընտրված աշխատանքը կիրականացվի և կտեղադրվի քաղաքի տեսանելի պատերից մեկում։

 

✨ Ընտրության չափանիշներ

Նախապատվությունը կտրվի այն առաջարկներին, որոնք՝

  • ունեն հստակ սոցիալական ուղերձ,
  • արտահայտում են գաղափարական խորություն,
  • ունեն բարձր տեսողական ազդեցություն և ինքնատիպություն։

 

📅 Ժամկետներ

  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ Ապրիլի 30
  • Ընտրված աշխատանքի իրականացում և բացման արարողություն՝ հունիսի 1

 

📌 Լրացուցիչ տեղեկատվություն

Մրցույթը միտված է ոչ միայն գեղարվեստական արժեք ստեղծելուն, այլև հանրային գիտակցության ձևավորմանը և ներառական հասարակության խթանմանը։ Մասնակիցների աշխատանքները դիտարկվելու են որպես կարևոր ներդրում սոցիալական փոփոխությունների գործընթացում։

Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված արվեստագետներին մասնակցել մրցույթին և ներկայացնել իրենց ստեղծագործական առաջարկները։

 

Գնառաջարկների ներկայացման պայմաններ

Ներկայացվող փաստաթղթերը՝

  1. Աշխատանքի էսկիզ,
  2. Գաղափարի համառոտ նկարագրություն և իրականացման ժամանակացույց
  3. Ֆինանսական առաջարկ (հավելված 1)
  4. Աշխատանքների պորտֆոլիո
  5. Ինքնակենսագրական

 

Հայկական Կարիտասը կարևորում է արվեստի դերը՝ որպես հասարկությանը կրթելու վերափոխելու սոցիալական փոփոխությունների խթան և վստահ է, որ այս նախաձեռնությունը կնպաստի ավելի ներառական և համերաշխ հասարակության ձևավորմանը։