Պատվիրատու՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ

Նպատակ՝ Հեծանիվներ և պաշտպանիչ գլխարկների ձեռքբերում

 

Տեխնիկական պահանջներ

1. Տղաների հեծանիվներ – 25 հատ

– Նպատակային խումբ՝ տղաներ 10-18 տարեկան
– Կատեգորիա՝ քաղաքային–սպորտային
– Շրջանակ՝ բարձր միջին փայտով
– Անիվների չափս՝ 24”-26”
– Առնվազն 18 արագություն (shimano կամ համարժեք)
– Ապահովիչ արգելակային համակարգ՝ առջևի և հետևի (V-brake կամ disk brake)
– Ուժեղ և թեթև ալյումինե կամ պողպատե շրջանակ
– Կարգավորվող նստատեղ և ղեկ
– Երաշխիք՝ առնվազն 1 տարի

2. Աղջիկների հեծանիվներ – 25 հատ

– Նպատակային խումբ՝ աղջիկներ 10-18 տարեկան
– Կատեգորիա՝ քաղաքային–սպորտային
– Շրջանակ՝ ցածր կամ թեքված միջին փայտով (step-through)
– Անիվների չափս՝ 24”-26”
– Առնվազն 18 արագություն (shimano կամ համարժեք)
– Ապահովիչ արգելակային համակարգ՝ առջևի և հետևի (V-brake կամ disk brake)
– Ուժեղ և թեթև ալյումինե կամ պողպատե շրջանակ
– Կարգավորվող նստատեղ և ղեկ
– Երաշխիք՝ առնվազն 1 տարի

 

3. Պաշտպանիչ գլխարկներ – 50 հատ

– Նպատակային խումբ՝ երեխաներ և դեռահասներ (10-18 տարեկան)
– Չափս՝ կարգավորվող (52-58 սմ)
– Կարգավորվող ամրակներ և օդափոխիչ անցքեր
– Գույներ՝ բազմազան (աղջիկների և տղաների համար հարմար)

 

Մատակարարման պայմաններ

– Քանակ՝ 25 տղաների հեծանիվ, 25 աղջիկների հեծանիվ և 50 պաշտպանիչ գլխարկ
– Առաքման վայր՝ «Հայկական Կարիտաս» Գավառի կենտրոն
– Առաքման ժամկետ՝ պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ քան 30 օր
– Վճարման պայմաններ՝ փոխանցումով, ապրանքների ստուգումից և ընդունումից հետո

 

Գնային առաջարկի փաթեթում պետք է ներառվի

  1. Ընկերության պաշտոնական առաջարկ (ստորագրված և կնքված)
    2. Ապրանքների տեխնիկական նկարագրություն և լուսանկարներ
    3. Գնային աղյուսակ՝ առանձին հեծանիվների և գլխարկների արժեքով, ինչպես նաև ընդհանուր արժեքով (ներառյալ ԱԱՀ և առաքում)
    4. Երաշխիքային պայմանների նկարագրություն
    5. Մատակարարի փորձի/նախորդ նմանատիպ մատակարարումների հակիրճ տեղեկատվություն

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետ

2025 թ. սեպտեմբերի 26, ժամը 18:00)

 

Կարդալ ավելին․․․