«Հայկական Կարիտաս»ը, կկենտրոնանա ԱՌԿ-ի վրա` իրականացնելով գործողություններ նախա- եւ հետ- աղետային միջամտությունների համար:
Անդրադառնալով նախաաղետային գործողություններին` կիրականացվեն Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) եւ Կլիմայի փոփոխության հարմարվողականության (ԿՓՀ) վերաբերյալ համայնքի հանրային իրազեկման ու կրթության, ռիսկի գնահատման եւ հետագա համայնքահեն ռիսկերի մեղմացման (միտիգացիոն) ծրագրեր:
Աղետի ժամանակ «Հայկական Կարիտաս»-ը պարտավորվում է տրամադրել մարդասիրական օգնություն աղետներից տուժածներին, ինչպես նաեւ վերականգնման փուլում վերջիններիս աջակցություն: