2016թ. ապրիլի 1-5-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում կոպտորեն խախտվեց հրադադարի ռեժիմը, որի արդյունքում կարիք եղավ անմիջապես մարդասիրական օգնություն հասցնել տուժած բնակչությանը: «Հայկական Կարիտաս»-ը Կարիտաս Իտալիայի աջակցությամբ արագ արձագանքեց իրավիճակին` ձեռնամուխ լինելով մարդասիրական օգնության տրամադրմանը` Ստեփանակերտի մարդասիրական օգնության համակարգող մարմնին ուղարկելով մեծաքանակ սնունդ:

«ՀԿ»-ի 5 պատվիրակները կազմակերպեցին մարդասիրական օգնության տեղափոխումն ու սննդի հանձնումը օգնության համակարգող մարմնին: Օգնության ընդհանուր ծավալը կազմում էր 1.88 տոննա, որը տեղաբաշխված էր 200 արկղերում` յուրաքանչյուրը 9.4 կգ կշռով եւ պարունակում էր 13 տեսակի սննդային ապրանքներ: Արկղերը պատրաստվեցին եւ փաթեթավորվեցին «ՀԿ»-ի կամավորների եւ անձնակազմի ակտիվ մասնակցությամբ: Ստեփանակերտի համակարգող մարմինը պետք է ապահովեր օգնության հետագա բաշխումը տուժած կամ տեղահանված բնակչությանը՝ ըստ նրանց հրատապ կարիքների եւ ժամանակավոր բնակության վայրի:
«Հայկական Կարիտաս»-ը շարունակելու է ուսումնասիրել իրադրությունը եւ հետամուտ լինել հնարավոր հետագա զարգացումներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում պատշաճ կերպով արձագանքի տուժած բնակչության մարդասիրական կարիքներին` ակտիվորեն համագործակցելով այլ շահագրգիռ կառույցների հետ: