unnamed2016թ. ապրիլի 1-5-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում կոպտորեն խախտվեց հրադադարի ռեժիմը, որի արդյունքում կարիք եղավ անմիջապես մարդասիրական օգնություն հասցնել տուժած բնակչությանը: «Հայկական Կարիտաս»-ը Կարիտաս Իտալիայի աջակցությամբ արագ արձագանքեց իրավիճակին` ձեռնամուխ լինելով մարդասիրական օգնության տրամադրմանը` Ստեփանակերտի մարդասիրական օգնության համակարգող մարմնին ուղարկելով մեծաքանակ սնունդ:

«ՀԿ»-ի 5 պատվիրակները կազմակերպեցին մարդասիրական օգնության տեղափոխումն ու սննդի հանձնումը օգնության համակարգող մարմնին: Օգնության ընդհանուր ծավալը կազմում էր 1.88 տոննա, որը տեղաբաշխված էր 200 արկղերում` յուրաքանչյուրը 9.4 կգ կշռով եւ պարունակում էր 13 տեսակի սննդային ապրանքներ: Արկղերը պատրաստվեցին եւ փաթեթավորվեցին «ՀԿ»-ի կամավորների եւ անձնակազմի ակտիվ մասնակցությամբ: Ստեփանակերտի համակարգող մարմինը պետք է ապահովեր օգնության հետագա բաշխումը տուժած կամ տեղահանված բնակչությանը՝ ըստ նրանց հրատապ կարիքների եւ ժամանակավոր բնակության վայրի:

«Հայկական Կարիտաս»-ը շարունակելու է ուսումնասիրել իրադրությունը եւ հետամուտ լինել հնարավոր հետագա զարգացումներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում պատշաճ կերպով արձագանքի տուժած բնակչության մարդասիրական կարիքներին` ակտիվորեն համագործակցելով այլ շահագրգիռ կառույցների հետ:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

18db465a-3eb3-45cf-bc31-9287a3642d7c

68096091-8a62-49ba-9e73-c2c01c64508df25a327c-48cf-4d11-a346-0a357948c5d9

52585764-c55c-4955-8a96-8502c098231046403bfc-dab3-4b36-90c2-c7d292ff2ace02f96822-6289-4e1f-8d0b-cf7ee681f208

52585764-c55c-4955-8a96-8502c098231046403bfc-dab3-4b36-90c2-c7d292ff2ace02f96822-6289-4e1f-8d0b-cf7ee681f208