Ծրագրի տևողությունը՝ 01.07.2024-09.09.2024

Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր

Շահառուների թիվը՝ 160 երեխա

Թիրախ խումբ՝ 6-ից 16 տարեկան երեխաներ

 

Ծրագրի Նպատակ՝

Ծրագրի թիրախ՝ սահմանամերձ համայնքներում 6-ից 16 տարեկան երեխաների սոցիալիզացիայի եւ կրթական մակարդակի բարձրացում գեղագիտական կրթության եւ անգլերենի հաղորդակցման ակումբի կազմակերպման միջոցով

 

Ծրագրի խնդիրներ՝

  • Գեղագիտական կրթության հասանելիության ապահովում 6-ից 16 տարեկան երեխաների համար
  • Անգլերենով հաղորդակցման կարողության բարելավում 12-ից 16 տարեկան երեխաների համար
  • Ինքնաճանաչման եւ հուզական գրագիտության մակարդակի բարձրացում 6-ից 16 տարեկան երեխաների շրջանում

 

Ծրագրի գործողություններ՝

  • Պարի դասերի կազմակերպում (ընդհանուր 16 ժամ)
  • Նկարչության դասերի կազմակերպում (ընդհանուր 14 ժամ)
  • Արտ-թերապիայի հանդիպումների կազմակերպում (ընդհանուր 4 ժամ)
  • Անգլերենով հաղորդակցման ակումբի կազմաերպում լեզվակիր կամավորի մասնակցությամբ (ընդհանուր՝ 24 ժամ)
  • Մշակութային վայրերի այցելության կազմակերպում

 

Ծրագրի նկարագրություն՝

Ծրագրի շրջանակներում սահմանամերձ համայնքների 6-ից 16 տարեկան 160 երեխաներ մասնակցում են պարի, նկարչության և քանդակագործության դասերի, արտ-թերապիայի հանդիպումների, անգլերենի ակումբի և մշակութային այցելությունների։ Նրանք ամառային արձակուրդներին հնարավորթյուն են ստանում մասնակցելու արվեստի խմբակների և կտրվելու համակարգչային կախվածությունից։ Արտ-թերապիան հնարավորություն է տալիս արտահայտվել, ճանաչել և կառավարել հույզերը։ Անգլերենի ակումբը՝ լեզվակիր կամավորի մասնակցությամբ, հնարավորություն է տալիս բարելավել անգլերենի իմացությունը, ընդլայնել աշխարհայացքը և միջմշակութային հաղորդակցման փորձ ձեռք բերել։

 

Գործընկեր՝ Օքսֆորդի Հայկական Հիմնադրամ

Բարերար՝ Մելքոնյան եղբայրներ

Բյուջե`  2,050,000 ՀՀ դրամ

Ծրագրի պատասխանատու՝ Անի Համալբաշյան