Հունվար 15, 2024թ․
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
- 2024թ․ հունվարից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Արձագանք բռնի տեղահանված ընտանիքներին Գեղարքունիքում» ծրագիրը, որի նպատակն է բավարարել բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները և տրամադրել հոգեբանական աջակցություն։
- Ծրագրի շրջանակում տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները հոգալու համար հայտարարվում է պարենային խանութների ընտրության մրցույթ Վարդենիս, Մարտունի, Ճամբարակ, Գավառ քաղաքներում։ Ընտրված խանութներից ընտանիքները ձեռք են բերելու սնունդ և հիգիենայի պարագաներ վաուչերային համակարգի միջոցով։
Ընտրված մատակարարները պատասխանատու կլինեն հետևյալի համար.
- Առաջին անհրաժեշտության սննդամթերքի և հիգիենայի պարագաների լայն տեսականու առկայություն,
- Որակյալ, թարմ և փաթեթավորված ապրանքների առկայություն՝ սննդի մատակարարման ստանդարտներին համապատասխան,
- Վաուչերային եղանակով իրականացվելիք գնումների անխափան և անվտանգ գործընթացի կազմակերպում։
Համապատասխանության չափանիշներ.
Ընտրված մատակարարները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
- Գրանցված են և համապատասխանում են առողջության և անվտանգության կանոնակարգերին,
- Ունեն վաուչերային եղանակով աշխատելու փորձ։
Գնանշման վերջնաժամկետը և ներկայացման պահանջները․
Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով ոչ ուշ, քան 2024 թվականի հունվար 23-ը «Հայկական Կարիտաս»-ի «Կանանց ռեսուրս կենտրոն Վարդենիսում»։ Ծրագրի գործունեության վայր՝ ք․ Վարդենիս, Մշակույթի պալատ, Ռոմանի 8 կամ էլեկտրոնային տարբերակով՝ info@caritas.am, m.grigoryan@caritas.am։
Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանման կարիք ունեցող մատակարարները կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 77) 51-84-64 ։
Ցուցումներ մատակարարներին․
– Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով,
– Գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը, հավելված 2-ում նշելով միայն բարձր որակ ունեցող ապրանքների գները։