Ծրագրի տևողությունը 01.01.2026 – 31.12.2026
Շահառուների թիվը 25
Վայրը Գեղարքունիքի մարզ, ք․Գավառ
Նպատակը
Նպաստել հասարակության մեջ դրական սոցիալական փոփոխություններին` տնային պայմաներում խնամք տրամադրելով կայուն խնամքի ծառայությունների կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։
Նկարագրությունը
Բարելավել Գավառում ապրող 25 տարեցի և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ տնային խնամքի ծառայություններ մատուցելու և հասարակության մեջ ներառման գործողությունների միջոցով:
Աջակցել շահառուներին ստանալու որակյալ առողջապահական ծառայություններ՝ ուղղորդումների, խորհրդատվության, կենցաղային սպասարկման, սոցիալական խնամքի տրամադրման միջոցով։
Գործընկերները Կարիտաս Ավստրիա/Ինսբրուք
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Բյուջեն Կարիտաս Ավստրիա/Ինսբրուք – 35000 ԵՎՐՈ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 4 362 000 ՀՀ դրամ
Ծրագրի ղեկավար Տիգրանուհի Տարախչյան








