Ծրագրի տևողությունը` 15․01․2023- 15․11․2024
Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք
Շահառուներ`
- 85 կին, որոնք
- Ցածր եկամուտ ունեն,
- Անչափահաս/ներ ունեն,
- միայնակ ծնող են,
- գործազուրկ են
- 2-7 տարեկան 50 երեխա, որոնց մայրերը հաճախում են կանանց ռեսուրս կենտրոն։
Ծրագրի նպատակը` Նպաստել կանանց սոցիալական, տնտեսական հզորացմանը Հայաստանում։
Հիմնական գործողություններ`
- Կանանց ինքնաջակցման, փորձի փոխանակման խմբերի ձևավորում,
- Սոցիալ- հոգեբանական աջակցություն, դրական ծնողավարման կարողությունների և հմտությունների զարգացում,
- Բիզնեսին աջակցում, ուղղորդում, փափուկ հմտությունների զարգացում և անհրաժեշտ դասընթացների կազմակերպում,
- Ենթադրամաշնորհների հնարավորություն 20 կանանց համար,
- Խնամքի և ժամանցի տրամադրում 2-7 տարեկան երեխաներին։
Ծրագրի արդյունքներ՝
- 85 կանանց համար ստեղծվել է միջավայր, որը հաղորդակցման, ինքնաջակցման, կանանց իրավունքների վերաբերյալ գիտելիքների բարձրացման, հմտությունների կատարելագործման և մշակութային ինտեգրման հնարավորություն է տալիս,
- Բարձրացվել է տնտեսական դերն ու մրցունակությունը 80 կանանց կյանքում,
- Կենտրոն հաճախող կանանց երեխաների համար ապահովվել է անհրաժեշտ խնամք ու ժամանց։
Գործընկերներ` Կարիտաս Ավստրիա, Ավստրիայի Տիրոլ նահանգի կառավարություն (Land Tirol Fund)
Բյուջեն` 107,000 Եվրո
Ծրագրի ղեկավար` Մարիամ Գրիգորյան