Ծրագրի տեւողությունը 01.02.2024-01.02.2026
Շահառուների թիվը Տարեկան մինչև 10 երեխա և նրանց ընտանիքները
Վայրը Ք. Վանաձոր
Նպատակը Լոռու մարզում ապահով և խնամող միջավայրում մեծանալու իրավունքը պաշտպանված է դժվարին իրավիճակում հայտնված մինչև 10 երեխայի համար, ովքեր շուրջօրյա խնամք են ստանում «Սաբինե» փոքր խմբով տանը:
Նկարագրությունը Փոքր տանն ընտանեկան միջավայրին առավելագույն մոտ կայուն հոգատար, անվտանգ պայմաններում ապահովվում է այն երեխաների շուրջօրյա խնամքը, ովքեր տվյալ պահին չունեն ընտանիքում ապրելու հնարավորություն: Ծրագրի շրջանակներում երեխաները բնակվում են «Սաբինե» փոքր խմբով տանն այնքան ժամանակ, քանի դեռ դա բխում է երեխայի լավագույն շահից:
Դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների հետ իրականացվում են սոցիալ – հոգեբանական խորհրդատվություններ՝ երեխաների ընտանքիներից բաժանման ռիսկերը նվազեցնելու և նրանց մուտքը խնամքի հաստատություններ կանխարգելելու նպատակով:
Գործընկեր՝ Կարիտաս Ավստրիա /Ինսբրուք/
Բյուջե՝ € 140027
Ծրագրի ղեկավար՝ Սիմոնյան Թամարա