Գյումրու եւ գյուղական համայնքների մանկապատեզների սննդի բարելավում

Ծրագրի տեւողությունը`  01.11.2014 – 30.10.2016թ.թ.

Շահառուների թիվը` 270

Վայրը` ք. Գյումրի, Սեպասար և Ղազանչի գյուղեր

Նպատակը` Նպաստել Գյումրու 2 մանկապարտեզների և Սեպասարի ու Ղազանչիի երեխաների նախադպրոցական կրթությանը:

Նկարագրությունը`

Ծրագիրն իրականացվում է Գյումրիի երկու, ինչպես նաև Սեպասար և Ղազանչի գյուղերի գործող մանկապարտեզներում՝ պաշտպանելով 270 երեխայի որակյալ սնունդ ստանալու իրավունքը և կազմակերպելով հետևյալ միջոցառումները.

  • Սննդի պատրաստման և պահեստավորման մշտադիտարկում
  • Խոհանոցների և սննդի պահեստների բարելավման նպատակով անհրաժեշտ կահույքի և խոհանոցային պարագաների տրամադրում
  • Երեխաների խնամք. առողջ սննդի ապահովում

Ծրագիրն անդրադառնում է երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված խնդիրներին՝ տրամադրելով առողջ սնունդ: Քանի որ ծրագրի նպատակներից մեկն ուղղված է նաև սննդի պատրաստման և պահեստավորման բարելավմանը, խոհանոցային պայմանների և պահեստավորման մշտադիդարկումն իրականացնելուց հետո տրամադրվում են անհրաժեշտ կահույք և խոհանոցային պարագաներ: Ծրագրի մշտադիտարկումն իրականացնող անձը այցելում է Գյումրիի մանկապարտեզներ շաբաթը երկու անգամ, իսկ գյուղերի մանկապարտեզներ ՝ տաս օրը մեկ անգամ: Երեխաների խնամքը ներառում է սննդի տրամադրում, որն իրկանացվում է ‹‹Հայկական Կարիտաս›› ԲՀԿ-ի կողմից: Մշտադիտարկողը մասնակցում է ճաշացանկի պատրաստման գործընթացին՝ համագործակցելով խոհարարների և տնօրենների հետ

Գործընկերներ` Կարիտաս Ավստրիա(Տիրոլ)

Բյուջե`  46 738 €

Ծրագրի ղեկավար` Հասմիկ Սարգսյան