Առողջ մարմնում առողջ հոգի

Ծրագրի տեւողությունը ` 3  ամիս

Շահառուների թիվը`  50  մարզիկ

Վայրը` Գյումրի

Նախապատմությունը        Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի գործողությունները

  • Հիմնադրվել է 1986թ. ՍՍՀՄ Լուսավորության մինիստրության և ՍՍՀՄ սպորտպետկոմի հուլիս 25/29նո. 168/496 հրամանով մարզական թեքումով գիշերօթիկ դպրոց:
  • 1986թ. Վերանվանվել է Օլիմպիական հերթափոխի ուսումնարան ՍՍՀՄ սպորտպետկոմի հրամանով:
  • 2003թ.՝ «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն
  • 2005թ.՝ «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
  • Քոլեջը լիցենզավորված է 23.06.2005թ. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով և իրավունք է ստացել իրականացնելու առկա ուսուցման գործունեությունները՝
  1. Ընդհանուր կրթություն (հիմնական ընդհանուր կրթական ծրագրով ընդունելություն սահմանային 150 տեղով) 4 տարի տևողությամբ:
  2. Միջնակարգ (լրիվ) կրթություն (ընդհանուր կրթական ծրագրով ընդունելություն սահմանային 130 տեղով) 2 տարի տևողությամբ:
  3. Միջնակարգ մասնագիտական կրթություն ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտության, սպորտի մարզիչ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ որակավորումով:

(ընդունելություն սահմանային 35 տեղով) 2 տարի 10 ամիս ուսուցման տևողությամբ:

Քոլեջն իրականացնում է մարզական գործունեություն՝ 8 մարզաձևից օրական 2 մարզում և ապահովում է սնունդով:

1986-2018թթ. մարզական ցուցանիշները

Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում (1-3 տեղ) նվաճվել է 218 մեդալ (տարբեր տարիքային խմբերում)

  • Սպորտի վարպետ -96
  • Միջազգային կարգի սպորտի վարպետ -32
  • ՀՀ վաստակավոր մարզիչ -18

1996-2008թ. 4 օլիմպիական խաղերին մասնակցել են 23 շրջանավարտ:

Նպատակը:   Հայ ընտանիքների ամրապնդումը, հանուն  առողջ սերնդի

Խնդիրներ : 

  • Կայուն ընտանիքների վերաբերյալ իրազեկության բարձրացում եւ ընտանեկան արժեքների պահպանումը
  • Առողջության պահպանման եւ առողջ սերնդի պատասխանատվության բարձրացում, պայքար մանկական մահացության դեմ;

Գործողություններ :

  • Տրամադրել ձյուդոյի 50 տատամի /մարզագորգ/
  • Սննդամթերքի ապահովումը առավել խոցելի մարզիկներին

Բյուջե :    5 000 ԵՎՐՈ

Ծրագրի ղեկավար :  Գագիկ Տարասյան