Եվրամիջերկրյածովյան շրջանի Կարիտասների`թրաֆիքինգի դեմ պայքարի համագործակցության ամրապնդում
Ծրագրի տեւողությունը` 01.01.2017- 31.12.2019թ.թ.
Ցանցի անդամ երկրներ` Հայկական Կարիտաս, Կարիտաս Ֆրանսիա, Կարիտաս Ալբանիա, Կարիտաս Բուլղարիա, Կարիտաս Սլովակիա, Կարիտաս Կոսովո, Կարիտաս Բոսնիա եւ Հերցեգովինա, Կարիտաս Լիբանանի միգրանտների կենտրոն, Կարիտաս Ուկրաինա:
Վայրը` Հայաստան, Ֆրանսիա, Ալբանիա, Բուլղարիա, Սլովենիա, Կոսովո, Բոսնիա եւ Հերցեգովինա, Լիբանան, Ուկրաինա:
Նպատակը՝
Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում Եվրամիջերկրյածովյան շրջանի Կարիտասների` համագործակցության ամրապնդում:
Խնդիրները՝
- Ցանցի անդամ երկրների կարողությունների հզորացում մասնագիտական դասընթացների եւ լավագույն փորձի փոխանակման միջոցով:
- Միասնական գործիքակազմի միջոցով միջազգային եւ ազգային մակարդակներում շահերի պաշտպանություն:
- Միասնական արշավների միջոցով թրաֆիքինգի նոր ձեւերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում:
Գործողությունները`
- Նախատեսվում է բոլոր անդամ երկրների մասնակցությամբ դասընթացներ անցկացնել թրաֆիքինգի նոր տեսակների, երեխաների պաշտպանության, հաղորդակցության եւ շահերի պաշտպանության վերաբերյալ:
- Երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ միասնական հետազոտության պատրաստում, տարածում, ինչպես նաեւ թեմատիկ միջազգային գիտաժողովի անցկացում:
- Թրաֆիքինգի նոր ձեւերի վերաբերյալ միասնական տեսանյութի պատրաստում:
Գործընկերներ` Կարիտաս Ֆրանսիա
Բյուջե` 2900 €
Ծրագրի ղեկավար` Մովսես Հակոբյան
Համակարգող` Գոհար Երանյան